ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:03 17/08/2019 Հայաստան

Պարապ գործերի մինիստրն որ նրա թանկարժեք վոյաժները. «Հրապարակ»

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարար էլ նշանակվեց տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը մասնագիտությամբ «այթիշնիկ» է։ Դրա համար էլ հատուկ նրա համար Նիկոլ Փաշինյանը բացեց IT ոլորտի հետ կապ ունեցող նախարարություն, որ իր թիմակիցը կոմֆորտով պաշտոնավարի։

Անցել է ավելի քան 2 ամիս, եւ մարդիկ չեն հասկանում՝ ո՞րն է այս նախարարության գոյության իմաստը, ստեղծել են, որ ի՞նչ անեն, որ Հակոբ Արշակյանի համար նախարարի աթո՞ռ ապահովեն, թե՞ ինչ-որ ռազմաքաղաքական նշանակության ծրագրեր են իրականացնելու։ Անգամ Արշակյանի թիմակիցներն են տարակուսած, թե արժե՞ր մեկ հոգու համար մի ամբողջ պարապ գործերի մինիստրություն բացել՝ բյուջեից հսկայական միջոցներ վատնելով։ Իսկ այն, իսկապես, պարապ գործերի մինիստրություն է, որտեղ նախարարից սկսած՝ զբաղված են «թիթեռ նկարելով»։ Իհարկե, դա չի խանգարում, որ Հակոբ Արշակյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ամեն անգամ նստի իր ծառայողական Toyota Avalon ավտոմեքենան, որը նրան ժառանգություն է մնացել տրանսպորտի նախկին նախարարներից, որոնք, ի դեպ, չէին օգտագործում այն՝ բավարարվելով իրենց անձնական մեքենաներով, եւ գա նույն լրջությամբ մասնակցի կառավարության նիստերին։ Իսկ թե ինչով է այս նախարարությունը նպաստում երկրում բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, հայտնի չէ։ Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրություններից, համենայնդեպս, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նշույլ չի նշմարվում՝ անում են նույնը, ինչ նախկինում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր անում, ո՛չ ավելին։

Ահավասիկ, երեկ մի հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Նայում ենք նախարարության կայքում զետեղված մյուս հաղորդագրությունները, եւ միայն վերնագրերից կարելի է եզրակացնել, թե ինչ գույնի եւ չափի «թիթեռ են նկարում» այս նախարարությունում։ «Փորձառու ձեռնարկատերերը ստարտափների հետ կիսվել են իրենց փորձով», «Երեւանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները», Հակոբ Արշակյանը «Սեւան Ստարտափ-Սամիթ 2019»-ին ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ եւ այսպես շարունակ։ Միակ քիչ թե շատ «գործառնական» հաղորդագրությունն այն էր, որ տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր։ Այսինքն՝ նախարարությունը կանաչ լույս է վառել տեխնոլոգիական մի շարք ընկերությունների գործունեության համար։ Բայց այս ամենը կարող էին նաեւ նախորդ նախարարության կազմում իրականացնել։ Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ հեղափոխական գործառույթ պետք է իրականացնի նոր անվանումով նախարարությունը, որը չէր իրականացնում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարությունը։

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այնքան բան չունի անելու կամ ասելու, որ գերատեսչության լրատվականը ստիպված նախարարի հրավիրած գործակարգավարական խորհրդակցության՝ դիսպետչերականների անցկացման մասին է հաղորդագրություններ տարածում, թե խորհրդակցության ընթացքում նախարարը տվել է կարեւոր հանձնարարականներ։ Տարիներ շարունակ տարբեր նախարարություններում նախարարները հրավիրել են դիսպետչերականներ, որոնց ընթացքում տրվել են կարեւոր հանձնարարականներ, բայց դրանց մասին հաղորդագրություններ երբեւէ չեն տարածել, չեն փորձել դա ներկայացնել որպես իրենց կատարած աշխատանք։ Իհարկե, «աշխատանքի» նույն ոճը նկատվում էր նաեւ Հակոբ Արշակյանի՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար եղած ժամանակ, պարզապես այնտեղ ոլորտն այնպիսին էր, որ որքան էլ չուզենայիր գործ անել կամ որքան էլ չհասկանայիր ոլորտից, միեւնույն է, որոշ պարտադրված ֆունկցիաներ իրականացնելու էիր։ Ուստի, վերջում նաեւ որոշակի արդյունք կկարողանայիր ցույց տալ՝ զուտ վիճակագրության համար։ Իսկ այստեղ լրիվ անհասկանալի է, թե մեկ տարի անց, օրինակ, մենք ինչ արդյունք կունենանք Հայաստանում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության զարգացման առումով, այնպիսի արդյունք, որը համարենք բացառապես նորաստեղծ այս նախարարության շնորհքը։

Այս ամենով հանդերձ՝ Հակոբ Արշակյանը շատ է սիրում նախարարի կարգավիճակում ճամփորդել, այն էլ՝ էկզոտիկ եւ տպավորիչ երկրներում։ Դե, բյուջեի հաշվին պաշտոնական պատվիրակությամբ գործուղումների մեկնելը վատ գործ չէ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ ուղարկել են Հակոբ Արշակյանի գործուղումներն այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում, որի մի մասը նա անցկացրել է տրանսպորտի նախարարի կարգավիճակում, մյուսը՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության։ Օրինակ՝ հունվարին նախարարը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը համարենք, որ տրամաբանական է՝ վարչապետի հետ մեկնել է որպես տրանսպորտի նախարար։ Փետրվարին մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու ինչ-որ համաժողովի, անմիջապես հետո մեկնել է Իրան՝ հարեւան երկրի հետ համագործակցությունը խորացնելու։ Թե որքանով է խորացել հայ-իրանական համագործակցությունը, ասենք՝ տրանսպորտի ոլորտում՝ նախարարի այցի արդյունքում, հայտնի չէ, արդյունքների մասին որեւէ խոսք չկա։

Դրանից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, Հակոբ Արշակյանը մեկնել է Ռուսաստան, ապա՝ Շվեյցարիա, հետո՝ Չինաստան՝ մասնակցելու ինչ-որ նիստերի, այնուհետ՝ Փարիզ, ցուցահանդեսի մասնակցելու։ Նույն՝ մայիս ամսին նա հասցրել է մեկնել նաեւ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ ինչ-որ նախարարական միջոցառման։

Մայիսի 28-ից մինչեւ հունիսի 4-ն էլ Արշակյանն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ փորձել է ընդլայնել հայ-ամերիկյան համագործակցությունը տեղեկատվական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Ամերիկայից վերադառնալուց 2-3 օր անց էլ մեկնել է Վիետնամ եւ Սինգապուր՝ հավանաբար վայելելու սինգապուրյան հրաշքն ու ճաշակելու վիետնամական խոհանոցի բարիքները։

 Վահե Մակարյան, «Հրապարակ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսենք. Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և Արցախի Հանրապետությունում 2020թ.-ի մարտին սպասվող նախագահական...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մշակվել է դիետա ՝«անհանգիստ և դյուրագրգիռ» մարդկանց համար
Հատուկ դիետան, որը հարուստ է մագնիումով և այլ միկրոտարրերով, կօգնի նվազեցնել հոգեկան հանգստության, նյարդայնացման  խանգարման ախտանիշները,...
Աղբյուր` Panorama.am
20:25
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին...
Աղբյուր` Panorama.am
20:14
Kiss խումբը ստորջրյա համերգ է կազմակերպել շնաձկների համար
 Ավստրալիայի ափերին  նավի վրա Kiss  խումբը կազմակերպել է համերգ շնաձկների համար,  բայց նրանք չեն ցանկացել լսել: Ռիա...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ֆրիդա Կալոյի կտավը վաճառվել է մոտ 6 միլիոն դոլարով
Նյու Յորքում Christie’s աճուրդում վաճառվել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Սպիտակով կնոջ դիմանկարը» կտավը: Արժեքը կազմել է...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եգիպտացին վերամշակվող նյութերից կառուցել է իր երազանքի տունը
Կահիրեի բնակիչ Թայմուր ալ-Հադիդիին կառուցել է իր երազանքների տունը՝ հնարավորինս օգտագործելով նաև էկոլոգիական տների գաղափարը: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստից մանրամասներ
Նոյեմբերի 21-ին ԱԻՆ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը, որին մասնակցում էին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Թուրքիայում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել
Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով  Սիրիայի քաղաքացիներ են...
Աղբյուր` Panorama.am
19:16
Միշել Օբաման Grammy-ի հավակնորդներից է
Միշել Օբաման հայտնվել է հեղինակավոր Grammy երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը մրցելու է...
Աղբյուր` Panorama.am
19:03
Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ   ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
բանկային համակարգի միջոցով աշխատակիցներին աշխատավարձերի փոխանցումները կտրուկ աճել են
Աղբյուր` Panorama.am
18:33
Ո՞ւր կորավ կլոր դդումը կամ Հայաստանում դդումը ռեկորդ է գրանցելու
Հայաստանյան խանութներում կլոր դդումներին փոխարինելու են եկել երկարները։ Ղափամայի համար դդում փնտրող տանտիրուհիները զարմացած են՝  ինչո՞ւ այդ...
Աղբյուր` Panorama.am
18:29
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ինչու, ֆեդերացիայից ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք
Աղբյուր` Panorama.am
18:27
Դիվանագիտական դպրոցի սաներն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»
Նոյեմբերի 19-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռներն է բացել տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ
Այսօր Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
2018-ի հուլիսին Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը պատմել է, որ հոր՝ Հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազի...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Խառը զգացմունքներ»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում բռնկված հրդեհը ժամը 16:08-ին մեկուսացվել է, 17:00-ին՝...
Աղբյուր` Panorama.am
17:24
Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
«Այսօր իրավապաշտպաններն որոշ հնչեղ գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, հիմնական գործը թողած պայքարում ենք տոտալ անարդարությունների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հեղափոխակարգ իշխանությունը շարունակելու է իրեն սպառած մամլիչ մեխանիզմի կիրառումը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}