Սորոսը մեծացնում է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ֆինանսավորումը
Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» -ը կավելացնի իր ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) համար, ասվում է հունգարացի-ամերիկացի բարերարի նամակում: Այս մասին գրում է euronews-ը։
Սորոսը, որը լիբերալ ժողովրդավարության կողմնակից է, վաղուց հայտնվել է Հունգարիայի աջ ծայրահեղական վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության քաղաքական թիրախում:
«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ստիպել է Կենտրոնական Եվրոպական համալսարանին (CEU) տեղափոխել դասընթացների մի մասը Վիեննա։ Համալասարանը, այնուամենայնիվ, վճռական է պահելու ինչպես ուսումնական, այնպես էլ հասարակական գործունեությունը Բուդապեշտում գտնվող իր ուսումնարանում, և այն ունի «Բաց հասարակության հիմնադրամների» և անձամբ իմ լիակատար աջակցությունը», - ասել է Սորոսն իր նամակում։