Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա. Սասուն Միքայելյան
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով BBC-ի՝ գեներալ Սամվել Կարապետյանին վերաբերող հրապարակման մասին հարցին:
Նրա խոսքով՝ պատերազմ անցած մարդն իրեն թույլ չի տա հայի վրա կրակելու հրաման տա։
Դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է նման պահանջ դնում, պատգամավորն արձագանքեց. «Գերագույն հրամանատարի պահանջ դնելը չի նշանակում, որ պահանջ է դնում հային խփեն»։
Հարցին՝ զինվորականը կարո՞ղ է նման հրամանը չկատարել, երբ իր առջև նման խնդիր է դրվում, նա պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող: Ես չեմ խորանում, թե մի քանի տարի առաջ ինչ է եղել, բայց նորից եմ կրկնում, որ չեմ կարծում՝ Հայոց բանակի գեներալը, որն իր կյանքը դրել է մեր ժողովրդի, պետականության համար, իր ժողովրդի վրա կրակելու հրաման կտար»։
Հարակից հրապարակումներ`
- «168 ժամ». Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը
- Դատախազությունն արձագանքել է BBC-ի հրապարակմանը
- BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան
- Տո, ով եղավ BBC-ն