Հորդառատ անձրևներ Սոչիում
Այսօր առավոտյան հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, որոնք շարունակվել են Ադլերում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ դրանք, սակայն չեն խաթարել քաղաքի երթևեկը և պատահարներ չեն գրանցվել:
Ըստ աղբյուրի, ուրբաթ օրվանից հանգստյան վայրերում զգուշացվել է փոթորիկի մասին: Կանխատեսումներով, տարերքի հիմնական հարվածը սպասվում է Լազարյան շրջանում: Տեղի իշխանությունները բնակիչներին պատրաստել են հնարավոր տարհանմանը։ Քաղաքապետը կարգադրել է փակել գետերի մոտ գտնվող բոլոր վրանային ճամբարները:
Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ մեքենաները դժվարությամբ են երթևեկում՝ ջրի հոսքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին