Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև խոսակցության վերծանումը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ դիսպետչերը օդաչուներին նախազգուշացրել է երկնքում թռչունների կուտակման մասին: Նաև ասվում է, որ օդ բարձրանալու առաջին րոպեներից օդաչուները հաղորդել են շարժիչի անսարքության և արտակարգ իրավիճակների մասին:
Բացի այդ, ավելի ուշ դիսպետչերի հետ զրույցում, օդաչուն խնդրել է չշեղել իրենց:
«Մի շեղեք, մենք ուղևորներին տարհանում ենք», - ասել է օդաչուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ռուսական Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում՝ այդպիսով փրկելով 234 մարդու կյանք։ Վթարային վայրէջքի պատճառը եղել էր այն, որ թռիչքից անմիջապես հետո թռչունների երամը բախվել էր օդանավի շարժիչներին՝ վնասելով դրանք:
Այսպիսով, А321 ինքնաթիռի առաջին օդաչու Դամիր Յուսուպովին և երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինին շնորհվել է ՌԴ հերոսի կոչում, իսկ անձնակազմի մնացած անդամներն արժանացել են Արիության շքանշանի։
Նշենք, որ օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով: Օդանավում եղել են նաև հայեր։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել
- А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները