Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանին
Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանին: Մասնավորապես նա հետաքրքրվել է, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և նրա հարակից տարածքներում ոստիկանական ուժերի ընդգրկուն մասնակցությամբ իրականացնել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը ճնշելու գործողություններ:
«ՀՀ ոստիկանության պետ
Վալերի Ռազմիկի Օսիպյանին
Դիմող` ՀՀ քաղաքացի Զարուհի Համազասպի Փոստանջյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հարգելի´ պարոն Օսիպյան,
Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.
1. Արդյոք պատրաստվո՞ւմ է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և նրա հարակից տարածքներում ոստիկանական ուժերի ընդգրկուն մասնակցությամբ իրականացնել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը ճնշելու գործողություններ:
2. Եթե ոչ, ապա խնդրում եմ հերքել, որ այդ նպատակով լրացուցիչ ոստիկանական ուժեր նախատեսված չէ տեղափոխել ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք և նրա հարակից տարածքներ:
3. Խնդրում եմ հայտնել՝ ՀՀ քննչական կոմիտեում քննվող Ամուլսարի հանքի ապօրինի շահագործման հետ կապված հարուցված քրեական գործը արդյո՞ք կարճվել է: Եթե այո, ապա կարո՞ղ եք նախաձեռնել այդ կարճված քրեական գործի բոլոր նյութերի հանրայնացման գործառույթը, օրինակˋ թվային տարբերակով այն տեղադրել ՀՀ ոստիկանության կայք-էջում:
4. Խնդրում եմ հայտնել տեղեկատվություն 2018 թվականի ապրիլի 25-ին, երբ դեռ նորանշանակ ՀՀ ոստիկանապետ էիք, իմ կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին հետևյալի վերաբերյալ, նաև տես
• Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնական կեղծիքի միջոցով իշխանության յուրացման (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու).
դիվերսիայի և վնասարարության միջոցով «Lydian» ընկերության կողմից՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի կողմից Միացյալ Թագավորության իր քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված կասկածների վերաբերյալˋ առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին, «Lydian» ընկերությունում նրա կողմից զբաղեցրած պաշտոն և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք`
ինչո՞ւ այդպես էլ պաշտոնական քննության առարկա չդարձավ,
ով հանդիսցավ հիմնական խոչընդոտը պաշտոնական քննության հարցում,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ցուցում տվեց պաշտոնական քննությունը ձախողելու համար:
Հարգանոք` Զարուհի Փոստանջյան»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում