Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Օգոստոսի 19-ին, ժամը 09:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Նորավանք» վանական համալիրի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում