
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է
Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը,իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել:
Իսրայել էին մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց



