Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից. Ջերմուկի բնակիչ
News.am-ը գրում է.
«Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօրլ րագրողների հետ զրույցում ասել են Ամուլսարի տարածքում հերթապահություն իրականացնողները՝ անդրադառնալով վերջին օրերին հանքի վերաբերյալ քննարկումներին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Նրանց խոսքով՝ իրենց վրդովվեցրել է այն, որ վարչապետն այսօր ասում է դեռ մի քանի տարի առաջ մենք հիմնված ենք եղել փաստերի վրա, առաջնորդվել ենք փաստերով. «Մեկ տարի առաջ ինքը փաստերով չի առաջնորդվել, այլ ժողովրդի կարծիքով ու ժողովրդի պահանջով։ Սերժը փաստացի, օրենքով ընտրվեց վարչապետ, բայց ժողովուրդը դա չուզեց, փաստը չնդունեց, ելավ ոտքի ասաց չենք ուզում ու եղավ այնպես, ոնց որ ժողովուրդն էր ուզում։ Հիմա նույն բանն է, փաստեր–փաստեր, ի՞նչ փաստեր, փաստը ժողովուրն է ու ժողովուրդը չի ուզում»,-ասացին հերթապահություն իրականացնեղները։
Նրանց խոսքով՝ մինչև վերջ մնալու են այնտեղ եւ թույլ չեն տալու Ամուլսարը, որպես հանք շահագործել։
«Ես Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից եմ ու այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ու շատ–շատ մարդիկ դուրս են գալու երեկվա իր ելույթից հետո։ Ոչ մի բանով չի տարբերվում նախկինը ներկայից»,– ասաց Ամուլսարի տարածքում հերթապահություն իրականացոնող՝ Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
- «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
- Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
- Վարչապետը խոսում է Ամուլսարի մասին
- Ամուլսարի հարցով երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ Փաշինյան
- «Լիդիան Արմենիա»-ի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան