ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:50 20/08/2019 Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի հայրենաճանաչությունը, «ոչխարի քյալլեն», «Բոհեմի» ջազը և... Ամուլսարը

Վերջին շրջանում մեր երկրի առաջին դեմքերը սկսել են զբաղվել հայրենաճանաչության վեհ գործով: Շոուի բացումն արեց նախագահ Արմեն Սարգսյանը, ով շոգերն ընկնելուն պես հիշեց, որ Հայաստանում հով տեղեր կան, որտեղ կարելի է էքսկուրսիա գնալ, հովանալ, համ էլ ձեռքի հետ կճանաչի հայրենիքը: Լոռի կատարած իր «հյուրախաղերի» ժամանակ նա գեղեցիկ մտքեր էր արտահայտում հայրենիքը ճանաչելու մասին, որոնց հետ դժվար է չհամաձայնել. «Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»:

Հարկատուների հաշվին երկրի նախագահն աշխատավարձ է ստանում, աշխատակազմ պահում, այստեղայնտեղ խորհրդանշական աշխատանքային այցեր ու հանդիպումներ կազմակերպում, և այս ամենի դիմաց նրանից ընդամենը պահանջվում է, որ նա պահպանի սահմանադրական կարգի անվտանգությունն ու ապահովությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր գործողություններով, ավելի ճիշտ' անգործությամբ, այնքան իջեցրեց նախագահի ինստիտուտի վարկանիշը, որ արդեն կարելի է ասել, որ եթե այդ խորհրդանշական կառույցը չլինի, երկրում առանձնապես բան չի փոխվի, պարզապես կտնտեսվի երկրի բյուջեն։ Բացի տարբեր երկրներ խորհրդանշական այցեր կատարելուց, նախագահն արտերկրի կամ հայաստանյան տարբեր պաշտոնյաների, կամ հայտնի արվեստագետների շնորհավորական կամ ցավակցական  ուղերձներ է հղում, երեխաների հետ պաղպաղակ ուտում, կարկանդակ պատրաստում, երիտասարդների հետ պարում եւ հայրենաճանաչության վոյաժներ անում:

Իսկ երբ առիթ է լինում, որ նա պետք է կատարի իր բուն գործառույթը' ապահովի երկրի սահմանադրական կարգի անվտանգությունը, Սարգսյանն ինքն է իջնում ջրի հատակը, «մինչեւ անցնի վտանգը»: Հասարակության մի մասը սպասում էր, թե երկրի սահմանադրական կարգի «պահապանն» ինչ է ասելու վարչապետի' դատարանների մուտքերը փակելու կոչի վերաբերյալ: Մինչդեռ նա լուռ էր։ Միայն ֆեյսբուքյան օգտատերերի քննադատությունից ու պահանջից հետո նախագահի աշխատակազմը մի լղոզված, ոչինչ չասող ուղերձ հղեց, որը հավասարազոր էր ոչինչ չասելուն։ Հավանաբար, Սարգսյանը վախեցավ, որ վարչապետ Փաշինյանը կջղայնանա ու իրենից կպահանջի լեգիտիմությունը հավաստող «բարաթը»։

Այդ ամենով հանդերձ, նախագահի աշխատակազմի պրոտոկոլի պատասխանատուներն ավելի պատրաստված ու գրագետ են աշխատում, քան վարչապետինը։ Հավանաբար, այդ է պատճառը, որ նախագահի որեւէ ուղերձից հետո նոր միայն վարչապետը հղում է համապատասխան ուղերձ, կրկնում է այն, ինչ նախագահն է անում: Նախագահի հայրենաճանաչության ակցիային հաջորդեց վարչապետի հայրենաճանաչությունը՝  նա մեկնեց Գյումրի: Այս այցի մեջ կարելի է միտում տեսնել, որ վարչապետն ուզում էր գյումրեցիների մոտ չեղոքացնել այն վատ տպավորությունը, որը թողել էր վերջին պաշտոնական այցի ժամանակ՝ գյումրեցի բազմազավակ կնոջ հետ ոչ այնքան բարեհամբույր խոսքով: Ուստի, առանց որեւէ պաշտոնական արարողակարգի՝ շարքային քաղաքացու նման բռնեց Աննայի ձեռքն ու անցավ Գյումրու փողոցներով:

Բայց, չգիտես որտեղից, կրկին մի կին հայտնվեց ու հարամեց նրանց զբոսանքը' Փաշինյանին «ստախոս» եւ այլ ոչ հաճելի բառեր ասելով։ Այս անգամ վարչապետը չկոպտեց կնոջը, այլ համբերությամբ մինչեւ վերջ լսեց նրա վիրավորական խոսքերը: Ինչեւէ՝ դա չխանգարեց, որ վարաչապետը շարունակի իր հայրենաճանաչության զբոսանքը, որը նման էր «Չէին սպասում» հաղորդման նկարահանումներին։ Նա մտնում էր հասարակական սննդի օբյեկտներ, հարցուփորձ անում, թե որտեղ ինչ կերակուր են մատուցում: Իսկ երբ դրանցից մեկում իմացավ, որ պատրաստում են նաեւ «քյալլա», խնդրեց, որ իրեն ցույց տան պատրաստի կամ դեռեւս վառարանում գտնվող կիսապատրաստ կերակուրը: Երբ խոհարարը խուսափեց ցուցադրել այն, Փաշինյանը կատակեց, «Վախենում եք ձեր քյալլեն ուտենք»:

Փաշինյանի այցին հաջորդեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, ով ավետեց, թե այդ այցից հետո Գյումրի այցելողների թիվը կրկնապատկվել է, ինչին հավատաց նաեւ Փաշինյանը: Գովելի է, որ երկրի վարչապետին մտահոգում է մարզերի ճանաչելիության խնդիրը, բայց դրա համար կան տարբեր հեռուստատեսային հաղորդումներ: Իսկ եթե դրանք չեն բավարարում վարչապետի ճաշակին, կարող է բացել այլ հաղորդում, անձամբ մի ստեղծագործական թիմ ձեւավորելով եւ պահանջելով, որ նկարահանեն հաղորդումներ: Ոչ թե բանուգործը թողած' հայրենաճանաչության թեմաներով հեռուստալրագրություն անի: Դա դեռ քիչ էր, մի քանի օր անց էլ մայրաքաղաքի փողոցներում էքսկուրսավարի դեր էր կատարում եւ օտարերկրյա հյուրերին ծանոթացնում Երեւանին:

Հիշեցնենք, որ այս ամենի ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ էին ընթանում: Մթնոլորտը շիկացած է Ջերմուկում: Ամուլսարի հանքավայրի դեմ պայքարողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ, իսկ վարչապետի մամուլի խոսնակը խոստանում է, որ երկուշաբթի կկայանա նման հանդիպում: Թվում էր, թե մինչեւ երկուշաբթի օրն ընկած ժամանակահատվածը պետք էր վարչապետին, որ նա ծանոթանար այդ ծավալուն փաստաթղթին, քննարկեր մասնագետների, բնապահպանների, երկրաբանների, իրավաբանների, փորձագետների, բժիշկների և այլոց հետ, որ ջերմուկցիներին տար սպառիչ պատասխաններ:

Մինչդեռ պարզվում է, որ կառավարության նիստից հետո նա կնոջ հետ շտապել է Սեւան' «Բոհեմում» ջազ լսելու, երեխաների հետ սելֆի անելու, այնուհետեւ դստեր' Արփիի ծննդյան տոնը հարազատներով, մտերիմներով, «հորաքույրի» ու «մորաքույրի» հետ նշելու: Փաստորեն, երկրի վարչապետն ամեն ինչի ժամանակ ունի, բայց հասարակությանը հուզող խնդրով Ջերմուկ մեկնելու ժամանակ չունի: Դեռ մեկ տարի առաջ նա հավաստիացնում Էր, որ ՀՀ քաղաքացին է ղեկավարելու երկիրը, բանի որ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է: Բայց արդեն հաշվի չի նստում ջերմուկցի «վարչապետների» կարծիքի հետ եւ հարկ չի համարում նրանց հետ հանդիպել, այլ Երեւան հանդիպման է հրավիրում համայնքի ղեկավարներին, ավագանիներին, դպրոցների տնօրեններին, այսինքն' մարդկանց, որոնց կարող է հեշտությամբ կառավարել, քանի որ նրանք կորցնելու բան ունեն' պաշտոն եւ աշխատանք:

Նաիրա Վանյան, «Հրապարակ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}