Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս մասին գրում է Ria-ն։
«Նա կալանքի տակ կլինի մինչև հոկտեմբերի 26-ը», - ասել է փաստաբանը:
Ըստ նրա, այս որոշումն ապօրինի է, պաշտպանությունը մտադիր է այն բողոքարկել ավելի բարձր մարմին:
Նշվում է, որ դատական նիստն անցկացվել է Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, որտեղ թույլ չի տրվել ներկա լինել նախկին նախագահի հարազատներին, նրա կողմնակիցներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ Աթամբաևը Ղրղզստանի նախագահն էր 2011-2017 թվականներին: Նա մեղադրվում է կոռուպցիայի, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու և մի քանի այլ գործերով։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական գործ կհարուցվի նաև Ղրղզստանի նախկին նախագահի կնոջ նկատմամբ
- Դատարանը մերժել է ազատել Ղրղզստանի նախկին նախագահին
- Աթամբաևի ձերբակալման գործողության հետևանքով տուժածների թիվն ավելացել է