Հանքի շահագործման որոշմանը հակված լինելու Ն.Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ. Սաքունց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է շահագործել Ամուլսարի հանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Ենթադրենք, որևէ վնաս չի տալու հանքի շահագործումը բնությանը, որն իհարկե աբսուրդ է, բայց որն է պետության և քաղաքացիների շահը, որոնք որևէ կերպ առանձնացված չեն կարող դիտարկվել։
Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ իշխանության որոշումը հանքի շահագործման վերաբերյալ իդեալական և հիմնավոր է համարվում։
Չեմ ասում, թե հենց այդպես է մտածում նոր իշխանությունը (որպես վկա՝ հայտնի գաղտնի զեկույցի հնչեցված գնահատականը), բայց երկու քայլանի կոմբինացիան հանքը շահագործելու իրավունք ստացած ձեռնարկությունների փոփոխության, արդեն իսկ լուրջ ուսումնասիրության հարց պետք է լիներ։
Ինչևէ, հանքի շահագործման որոշման հակված լինելու Ն.Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ։
Բայց, այն, որ փակվում է ԱԺ այգին ցուցարարների առջև, ու ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելի շուտ վկայում է բուն շարժառիթի թեմայից խուսափելու կամ քողարկելու մասին։
Քրեական գործ պետք է հարուցել ոչ թե Լիդիանի դեմ կամ ցուցարարների դեմ, այլ հանքի շահագործման ի սկզբանե ողջ կասկածելի գործընթացի հիմքով. ում մտքով անցավ շահագործել հանքը, ինչու նման ծրագիր կամ գաղափար ծնվեց, ինչպես են իրականացվել հետազոտման թույլտվության ողջ գործընթացը։
Ոչ թե պետք է ելնել Լիդիանի արդեն շահագործողի դե յուրե փաստից, այլ այդ կարգավիճակը ձեռք բերելու ողջ նախորդած գործընթացը։
Բոլոր հարցերին պետք է տրվեն պատասխաններ, ոչ թե միայն նրանց մի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
- Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին․ տեսչության նախկին ղեկավար
- Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի. ՔՈ կուսակցություն
- Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
- Վարչապետը խոսում է Ամուլսարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին