Համացանց 10:07 20/08/2019 Հայաստան

Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանին

«Հա, պարոն վարչապետ, այսօր տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի չունենար։ Եվ առաջին հերթին պիտի տեղի չունենար հենց ձեզ համար, այսօր, ձեր իշխանության օրոք ոստիկանը կրկին ձեռք բարձրացրեց հայրենատեր երիտասարդության վրա, ձեռք բարձրացրեց ձեր գլխավորությամբ հեղափոխություն իրականացրած քաղաքացու վրա։ Ասեմ ձեզ, ցավոտ էր, շատ ավելի ցավոտ էր, քան նախկինում նույն ոստիկանից ստացած հարվածներն ու ջարդը, ցավոտ էր, որովհետև ոչ թե ուժեղ էին հարվածները, այլ չսպասված։ Դուք այնտե՞ղ էիք, չէ՛, դուք անգամ չանրադարձաք տեղի ունեցածին։

Չեմ ուզում հուզական դաշտում զրուցենք, եկեք անցնենք փաստերին։
Մոտ 1,5 ժամ ուշի-ուշով լսեցի ձեր ուղիղ եթերը, այս հարցի վերաբերյալ։ Գիտե՞ք, ստելը դժվար է, մանավանդ այն մարդու համար, ում անկեղծ խոսքը բազմիցս լսել ես։

1․ Էլարդ ընկերությունը չի իրականացրել փորձաքննություն, նա ընդամենը ստուգել է Լիդիանի իրականացրած փորձաքննությունը, ինչպես դուք նշեցիք։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել արդյոք, բա ինչի հետ է համեմատել այդ տվյալենրը։ Օրինակ եթե սարի վրա կա մի ծաղիկ կամ կենդանի, որը չկա Լիդիանի ՇՄԱԳ-ում, Էլարդի փորձագետը ինչպես է ստուգել այդ փաստը առանց դաշտային աշխատանքների։ Այսինքն ձեր ողջ զրույցը հիմնված էր ոչ թե փորձաքննության, այլ փաստաթղթերի վերանայման վրա։

2․ Դուք իսկապես հավատում եք, որ Ջերմուկ քաղաքի սոցիալական կարգավիճակը չի՞ փոխվելու հանքը բացելուց հետո։ Եթե մի պահ անգամ ենթադրենք, որ ջրերին իսկապես վնաս չի, ի՞նչ է, կարծում եք, որ Լիդիանը կարողանալու է քամու ողղությունը փոխել, որ փոշու հոսքերը քաղաք չտանի, թե՞ արգելելու եք հանքում աշխատող բանվորներին Ջերմուկում ապրել ու զվարճանալ։
Հետաքրքիր է, այն զբոսաշրջային ամերիկյան քաղաքը, որը մատնանշեցիք ձեր խոսքում, կգրավի ձեզ և ձեր ընտանիքին, որպես առողջարանային քաղաք, երբ դրանից մի քանի կիլոմետր այնկողմ մետաղական հանք է գործում։

3․ Եվ վերջապես ամենակարևորը, դուք մոտ 1,5 ժամ խոսեցիք և ոչ մի խոսք տեղի բնակիչների ու համայնքի մասին, ապշեցուցիչ է։ Ժողովրդավարության ջատագովը չի խոսում ժողովրդի, նրա ցանկության և կարծիքի մասին։ Մի՞թե այս երկիրը չի պատկանում մեզ՝ քաղաքացիներիս և մի՞թե սարի տակ ապրող ռանչպարն իրավունք չունի որոշում կայացնել այդ սարի ճակատագրի վերաբերյալ։ Չէ որ այդ սարի համար պետք եղած ժամանակ այդ նույն ռանչպարը տալիս է իր ամենաթանկը՝ կյանքը։

Չէ՛, չհամոզեցիք պարոն վարչապետ, միայն ոչ այս անգամ, չհամոզեցիք, որովհետև ինքներդ էլ համոզված չէիք ձեր մտքերի մեջ, միտքը հո միայն հնչյունների մեջ չէ,միտքը հայացքի մեջ է, միտքը էներգիա է, որ փոխանցում ես դիմացինին և եթե այն ամբողջական չէ, համոզել չի կարող։ Փորձի համար դրեք ձեր Արցախի ելույթը, լսեք ցանկացած մի հատված, հետո համեմատեք այսօրվա ձեր խոսքի ցանկացած մի հատվածի հետ։

Խոսքս ավարտելով (չնայած, որ շատ բան մնաց ասելու) ուզում եմ պնդել հետևյալը․
Ամուլսարը մեզ համար դարձել է պայքարի ու համոզված եմ՝ կդառնա ևս մի հաղթանակի խորհրդանիշ, ձեր և ձեր կառավարության համար՝ Ամուլսարը փորձաքար է։ Եթե գիտակցեցիք այսքանը, կշահեք դուք և մենք բոլորս, եթե գնացիք ընդառաջ ձեզ մեղմ ասած ոչ ճիշտ խորհուրդներ տվողներին, կրկին տուժելու ենք բոլորս միասին։ Այսօր ձեր բաժակի վրա պատկերված էր Իսահակյանը, ուզում եմ ցիտել մեր մեծ վարպետին, հաշվի առնելով, որ հանքի նպատակը սոսկ նյութական է․

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

Հ․Գ․
Ժող ջան, այսօր շատ լուրջ իրողություն տեղի ունեցավ, հիմա դուք մի նոր ընտրության առաջ եք, կամ կլսեք ու կհավատաք վարչապետի արտահայտած խոսքին, կամ դուրս կգաք ու կպայքարեք հանուն բնության, հանուն մարդկային իրավունքների ու էն պայքարող ռանչպարի հավատով լցված աչքերի համար։ Ընտրությունը ձերն է․․․

Գաղափարակիցները թող տարածեն այս նամակը, մեր անունն է պայքար․․․»,-ֆեյսբուքյան իր էջում նամակը հրապարակել է Գեղամ Օհանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Երվանդ Օտյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային գրադարաում
«Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո: 150 տարի անց, հետաքրքիր զուգադիպությամբ հենց նույն ժամին է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արթուր Վանեցյանը Վրաստանից նկար է հրապարակել ընտանիքի ու Վրաստանի ՆԳ նախարարի հետ
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է Թբիլիսի։ Այս մասին Վանեցյանը հայտնել է ինստագրամում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճել է
Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝  2019թ․ Թուրքիայի 7․610 քաղաքացի Գերմանիայում ապաստան ստանալու...
Աղբյուր` Panorama.am
20:08
Աշխարհի քարտեզի վրա մենք մեծ տեղ չենք զբաղեցնում, բայց գիտակցում ենք ինքնիշխանության արժեքը. Զոհրաբ Մնացականյան
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանը այցելել է Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ հանդես  է եկել միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:03
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական...
Աղբյուր` Panorama.am
19:53
ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել. Վահե Էնֆիաջյան
«Հայաստանի ղեկավարությունն ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական...
Աղբյուր` Panorama.am
19:37
Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին
Հունահռոմեական ոճի ըմբիշների համար ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Հայաստան ժամանելուց հետո աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
19:28
Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:19
440 զույգ սև կոշիկներ՝ ի հիշատակ 1 տարում Ստամբուլում տղամարդկանց կողմից այդքան կանանց սպանության
Նկարիչ Վահիտ Թունան Ստամբուլի Մեքլիս-Մեբուսան   փողոցի շենքերից մեկի պատին  տեղադրել է 440 զույգ բարձրակրունկ սև կանանցի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ՝ 7 մարզի 19 համայնքում
2019 թվականի սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:03
Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30 մլն խմ ջուր
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:51
Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125...
Աղբյուր` Panorama.am
18:33
Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
«Ոչ մի նոր բան չկա այդ պահանջի մեջ։ Տարիներ շարունակ միջազգային հարթակներում ամեն կերպ փորձում են այդ հարցի վրա ուշադրության սևեռել,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կողմնորոշվեք, շախմատը զարգացնո՞ւմ եք, թե՞...
Դպրոցում շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվել։ Այս ուսումնական տարվա մեկնարկին այն քննարկելու ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արագածոտնում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 2 տուժածով
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱԱ. Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը պարտություն կրեցին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները:...
Աղբյուր` Panorama.am
18:04
Ինչպես են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներին Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում  նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թուրքիան Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ
Թուրքիայի փոխարտգործնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքչըն Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:42
Հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում
Կառավարությունը համապատասխան որոշման նախագիծ է ընդունել, որը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
17:33
Առողջ, մոտիվացիոն դժգոհությունները կառավարման համար շատ կարևոր ատրիբուտներ են. Դավիթ Անանյան
«Դժգոհություններ, եթե ասեմ չկան, ճիշտ ասած չեմ լինի, քանի որ ես ինքս` որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն թերությունների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան
«Կարծում եմ՝ նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշվում է, որ նա պետք է չաշխատի տվյալ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մակունցի կարծիքով իրենց ներկայացրած հիմքերը ծանրակշիռ են
«Սահմանադրական դատարանը պետք է ի վերջո որոշում կայանցնի, և մեր կարծիքով այն իրավական հիմքերը, որոնք ներկայացրել են մեր իրավաբանները,...
Աղբյուր` Panorama.am
17:03
ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արթուր Ղազինյան. Ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կարծիքով, հենց ԱԱԾ տնօրենի ու ոտիկնապետի պաշտոնակատարներն են իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մահացած զինծառայողի մայր. Վարչապետի պահվա՞ծք է խռովելը, այ քեզ բա՜ն
Բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքից ու իրենց խնդրի վերաբերյալ հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ
16:37 19/09/2019

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}