Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս մասին գրում է euronews-ը։
Հիվանդանոցներից մեկը այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը նորից փորձել է բոլորին հավաստիացնել, որ մամուլում հայտնված կառավարության զեկույցի նախազգուշացումները, թե կոշտ Բրեքսիթի դեպքում կլինի սննդի և դեղամիջոցների հնարավոր սղություն, չափազանցված էին:
Ավելի ուշ Ջոնսոնը նամակ է գրել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որում նա նշել է, որ անհրաժեշտ է փոխել երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու պայմանները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իռլանդիայում սահման ունենալուն, ինչը նա համարել է «հակաժողովրդավարական և Միացյալ Թագավորության ինքնիշխանությանը հակասող»:
«Դա անհամատեղելի է ԵՄ-ի հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու Մեծ Բրիտանիայի ցանկության հետ», - շեշտել է Ջոնսոնը՝ նշելով, որ «բեքստոպն» Իռլանդիայում կարող է թուլացնել Բելֆաստի համաձայնագիրը, որը խաղաղություն բերեց Հյուսիսային Իռլանդիայում
Ջոնսոնը նշել է, որ ընկերներն ու գործընկերները մյուս կողմում այժմ դժկամությամբ են վերաբերվում իրենց դիրքորոշումը փոխելուն, բայց այն նորմալ է, ու ինքը վստահ է, որ նրանք դա կանեն:
«Այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստվենք առանց գործարքի Բրեքսիթին»,-ասել է Ջոնսոնը:
Նշենք, որ Բրեքսիթի վերնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ