Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի օդանավակայանում աղ ու հացը գցել էր գետնին։ Այս մասին պաշտոնական այցով Կիևում գտնվող Նեթանյահուն ասել է լրագրողներին։ Այս մասին գրում է Tass-ը։
Քաղաքական գործիչն ասել է, որ իր կինը հատուկ ընտրել էր Ուկրաինայի ազգային գույների հագուստ` դեղին-կապույտ, ինչը հենց հարգանքի նշան էր Ուկրաինայի նկատմամբ։
Նեթանյահուն նշել է, թե չլիներ յադ միջադեպը, ապա իսրայելական մամուլն անգամ ուշադրություն չէր դարձնի վարչապետի Կիև ուղևորությանը:
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն այցն անվանել է «պատմական»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի գիշերը Կիև վայրէջքից հետո օդանավակայանում Իսրայելի վարչապետին ու նրա կնոջը դիմավորել էին ուկրաինական տարազներով աղջիկները՝ աղ ու հացով, Իսրայելի վարչապետը պոկել է հացը, թաթախել աղի ու կծել, այնուհետ այն տվել Սառային, բայց վերջինս հացի կտորը գցել է գետնին։ Սա միակ միջադեպը չէր, ինրպես գրել էին ԶԼՄ-ները, ինքնաթիռում էր Սառան սկանդալ էր սարքել այն պատճառով, որ օդանավի հրամանատարն իրեն պատշաճ չէր ողջունել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացիները քննադատում են աղ ու հացը գետնին գցած Նեթանյահուի կնոջը
- Նեթանյահուի կինը դեպի Կիևի ինքնաթիռում սկանդալ է սարքել