Իտալիայի խորհրդարանն այսօր վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահության հարցով քվեարկություն կանցկացնի
Իտալիայի խորհրդարանն այսօր քվեարկություն կանցկացնի երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությանը վստահության հարցով, այն բանից հետո, երբ փոխվարչապետ և աջ ծայրահեղական «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին հրաժարվեց իր աջակցությունից: Այս մասին գրում է euobserver-ը։
Կոնտեն նույնպես կարող է հրաժարական տալ քվեարկությունից առաջ և իր մանդատը վերադարձնի նախագահ Սերջիո Մատարելային, որը, այնուամենայնիվ, կարող է փորձել նոր կառավարություն ձևավորել:
Սեղանի վրա կան մի քանի տարբերակներ, չեն բացառվում նաև նոր ընտրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ