Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։
Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի աշտարակը կանգնած է Գրենլանդիայի մի փոքրիկ գյուղում։
Թրամփը կատակել է՝ գրելով․ «Խոստանում եմ չանել սա Գրենլանդիայում»։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Թրամփը հաստատել էր մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է գնել Գրենլանդիան։
Թրամփը Գրենլանդիան գնելը համարում է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարք։
Թրամփը հայտարարել էր, որ Դանիան զգալի ֆինանսական վնասներ է կրում այն պատճառով, որ Գրենլանդիան թագավորության մաս է կազմում: Ըստ Սպիտակ տան ղեկավարի ՝ Դանիան այդ պատճառով կորցնում է «տարեկան գրեթե 700 միլիոն դոլար»:
I promise not to do this to Greenland! pic.twitter.com/03DdyVU6HA
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 20, 2019
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ
- Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ