Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին գրում է IRNA գործակալությունը։
«Ուրբաթ, եվրոպական իմ այցերի ընթացքում, ես հանդիպելու եմ Ֆրանսիայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ», - ասել է Զարիֆը՝ Շվեդիա կատարած այցի ընթացքում:
Երկուշաբթի նախարարն արդեն այցելել էր Ֆինլանդիա, որտեղ բանակցություններ էր վարում այս երկրի ղեկավարության հետ, որից հետո նա այցելել է Շվեդիա: Այնուհետ նախարարը նախատեսում է մեկնել Նորվեգիա: