Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Ներկայացումն իրագործվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Սկիզբը՝ սեպտեմբերի 20-ին 18:00-ին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

18:20 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Լոռեցյաննն ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին

ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը։ ՄԵԿ-ի կազմում արդեն ընդգրկված է 14 կառույց:
ՄԵԿ-ի անդամները ներկայացրել են հարթակի նպատակներն ու կատարվող աշխատանքները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:06 Հայաստան
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հովհ. Թումանյանի թանգարանը Հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անց է կացնում Թումանյանական օլիմպիադա

Առաջին փուլը տեղի է ունեցել մարտին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի պատանիներ։ Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12․00-ին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։
Հովհ. Թումանյանի թանգարան

15:44 Հայաստան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվել են համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ա. Աբրոյանը նշել է, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

15:30 Հայաստան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին,

որին ներկա են եղել մի շարք երկրների բարձրաստիճան հյուրեր (Մոլդովա, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա և այլն)։ Էկոլոգիական նիստում քննարկվել են մթնոլորտային աղտոտվածության կանխարգելման, օդի մոնիթորինգի, էկոքաղաքների և կանաչ տրանսպորտին վերաբերող հարցերը և դրանց շուրջ համագործակցության զարգացման խթանման հեռանկարները։
Աղբյուր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

15:17 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որտեղ
ծանոթացել է կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

13:44 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռ. Էմմիյանը և հայտնի օպերային տենոր Վ. Թադևոսյանը քննարկել են

հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանը, ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ա. Թովմասյանը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

13:36 Աշխարհում
Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Ա. Թալակվաձեի հետ

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորել են երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

11:00 Հայաստան
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները շրջայցի ընթացքում Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք

Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ
լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
 

10:39 Աշխարհում
1888 թվականին Բելգիայում առաջին անգամ գեղեցկության մրցույթ է անցկացվել

Հաղթող է ճանաչվել 18- ամյա գվադելուպացին, ով որպես մրցանակ 5 հազար ֆրանկ է ստացել։

18:33 Աշխարհում
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ի. Մուրնիեցեի հետ

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն են հայտնել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։
Աղբյուր՝ mfa.am
 

18:20 Հայաստան
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ վերականգնվում են կենսական նշանակության ճանապարհներ, սոցիալական նշանակություն ունեցող հանրային օբյեկտների հարակից տարածքներն ապահովվում են ճանապարհային անվտանգության տարրերով, տեղադրվում են արհեստական անհարթություններ, ճանապարհային նշաններ, գծանշվում են հետիոտնային անցումներ։ Այս միջոցառումները կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքներում։ Երթևեկության կարգավորման միջոցառումները համակցվում են համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ։
Աղբյուր՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 

18:14 Հայաստան
BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գ. Գևորգյանի

և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմևի գլխավորած պատվիրակությունների միջև: Կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 

18:09 Հայաստան
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Քամալյանը

Նիստի ընթացքում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացրած, ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գինեգործներին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, այդ թվում` Prodexpo 2019, Prowein 2019, «SCO International Investment and Trade Expo», «La Grande Degustation De Montreal 2019», «China International Import Expo 2019», «EnoExpo 2019, Krakow», «Prowein Dusseldorf 2020» և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

18:06 Աշխարհում
Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը

հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Քննարկվել են գործակալության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։ 
Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական և տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

17:53 Հայաստան
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցները «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են

շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։ Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից:

17:41 Հայաստան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, տեղափոխվել է հոկտեմբերի 6-9-ը`

Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն: Ցուցահանդեսն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ: WCIT 2019-ին, որը հոկտեմբերի 5-9 անց կկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:
Աղբյուր՝ ԱՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու

Տեսանյութեր

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ
16:37 19/09/2019

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}