WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիայի ինքնավարությունն իրենց անժամկետ տալու դիմաց Դանիայի կառավարությանը տարեկան 600 միլիոն դոլար վճարումներ առաջարկելու հնարավորությունը: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտնել են «The Washington Post»-ի աղբյուրները:
Հրապարակման զրուցակիցը, ծանոթ լինելով կղզու գնման բանակցություններին, չի հստակեցրել, թե որքան ժամանակով է նախատեսվել վճարումները: Գումարը որոշվել է ՝ հիմնվելով Կոպենհագենի կողմից ինքնավարության պահպանման համար տարեկան ծախսերը:
Հիշեցնենք, որ Թրամփը հաստատել էր, որ հետաքրքրված է Գրենլանդիան գնելով, ինչին ի պատասխան Դանիան հայտարարեց, որ Գրենլանդիան չի վաճառվում ու պատրաստ է գնել ԱՄՆ-ը՝ առանց նրա կառավարության։
Նախօրեին էլ Թրամփը նկար էր հրապարակել ու գրել, որ խոստանում է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
- Թրամփը հաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ
- Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ