Զախարովան գնահատել է Ռուսաստանի՝ G8-ին վերադառնալու հնարավորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է G8-ն վերադառնալու Ռուսաստանի հնարավորության մասին: Այս մասին գրել է Gazeta-ն։
Զախարովայի խոսքերով, ռուսական կողմին անհրաժեշտ է ուղարկել առաջարկությունները՝ քննարկման համար:
«Հիմա դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - մեկնաբանել է Զախարովան:
Դիվանագիտական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ G7-ում Ռուսաստանի ընդգրկման թեմայի քննարկումը պետք է հանրային զվարճանքների ոլորտից տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ:
Ինչպես նշում է Զախարովան, դա պետք է արվի, եթե G7- ը «ցանկանում է իրեն դիրքավորել որպես լուրջ ձևաչափ»:
Նշենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները համաձայնել են Ռուսաստանին հրավիրել մասնակցելու 2020թ․-ի G7-ի գագաթնաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ