Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը` Ռուսաստանին հրավիրել 2020թ․-ին ԱՄՆ-ում անցկացվելիք G7 գագաթնաժողովին։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, թվիթերում հայտնել է CNN-ի լրագրող Քայլի Ատվուդը՝ հղում անելով նախագահի վարչակարգի բարձրաստիճան աղբյուրին։
Ըստ նրա, Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահները երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանը պետք է հրավիրվի G7 գագաթնաժողովին հաջորդ տարի: Ատվուդը նշել է, որ գաղափարը Մակրոնինն է:
Նախատեսվում է, որ Թրամփը այս հարցը կբարձրացնի այս շաբաթավերջին Բիարիցում կայանալիք G7 գագաթնաժողովում:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դեմ չէ Ռուսաստանի վերադարձին և G8 ձևաչափի վերականգնմանը։:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
- Այսօր ՌԴ նախագահ Պուտինը բլից-այց կկատարի Ֆրանսիա
- Մակրոնը Մոսկվայում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները