Հասարակություն 13:20 21/08/2019 Հայաստան

Հիշողության մթագնումներ

Հաճախ մտածում եմ ՝ ինչո՞վ է պայմանավորված հայության ինչ-որ մի մասի  կույր ատելությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Միանշանակ,  իր հզոր  ազդեցությունն  է ունեցել  լևոնա-հհշ-նիկոլական   հետևողական քարոզը, որի կուլմինացիաներն էին  1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը,  2018-2019թթ․ ամբողջությամբ։  Բայց հակաքոչարյանական քարոզը   սոսկ բառեր էլ կմնային, եթե մարդիկ այդքան ընկալունակ չգտնվեին խեղաթյուրումների նկատմամբ  և հերյուրանքները որպես իրականություն չընդունեին։ Ահա այստեղ էլ գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ․․․

Ինչո՞ւ մարդիկ այդքան հեշտորեն տրվեցին խաբկանքին՝ սեփական աչքերով տեսած լինելով  տնտեսական վերելքի տասը տարիները։ Պաշտոնական տվյալներով Ռ․Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարում՝ 1998թ․ՀՀ-ում  գրանցվել է ՀՆԱ-ի  7․3 % աճ, իսկ 2007-ը փակվել է  13,7  %-ով։ Առօրյա կյանքում դրանք գազն ու հոսանքն էին, ժամանակին վճարվող կենսաթոշակներն ու աշխատավարձերը, զարգացող բազմաթիվ ոլորտները, տասնյակ հազարավոր բացվող աշխատատեղերը, օրեցօր կարգավորվող կյանքը․․․ Հիշողության մթագնում է պետք ունենալ այդ ամենն ուրանալու համար։

Որոշ մարդիկ թութակի պես  կրկնում են՝  «նա թալանել է երկիրը»․․․ Իսկ որևէ մեկը կարող է բացատրել, թե  էդ ինչպե՞ս հնարավոր եղավ ոտքի կագնեցնել անդունդի եզրին հայտնված աղքատ երկիրը՝ միևնույն ժամանակ թալանելով այն։ Ի՞նչը թալանեիր, երբ շուրջբոլորն ամեն ինչ ավերված էր։  Կախարդական փայտիկ նախագահ Քոչարյանը չխոստացավ, այլ  իր և ուրիշների ամենօրյա աշխատանքով,  կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ ապահովեց երկրի զարգացումն ու անվտանգությունը։

Ասում են՝  Քոչարյանը միլիարդներ ունի․․․ Տարուց ավել է քրքրում են Ռ․Քոչարյանի և նրա ընտանիքի ֆինանսները. ո՞ւր են այդ «գողացած միլիարդները»։  Ընթացքում միլիարդները  միլիոններ դարձան, տասնյակ սեփականություների մասին միֆերը չհիմնավորվեցին, դատարաններում հերքվեցին  զրպարտություններ,  բայց միևնույն է՝ 4 միլիարդը ոմանց ուղեղներից դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է կոնկրետ  այդ միֆական գումարի ծնունդին,  ապա դա 2008-ի հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի նետած խայծն էր, որն ագահաբար կուլ տվեց ամբոխը և ․․․ադրբեջանական քարոզչամեքենան։  Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ եթե 2018-2019թթ․ Ռ․ Քոչարյանի հետապնդման  ընթացքում, փոքր ինչ կասկածելի ծագմամբ փող հայտնաբերվեր՝ հիմա մատի փաթաթան դարձրած չէին լինի։ Հետևապես և  չկա՛ն այդ առասպելական միլիարդները։

Ասում են՝ «Ղարաբաղից տրեխներով եկավ»․․․ Մոռանո՞ւմ են, որ խոսում են ԼՂՀ նախագահի, դրանից առաջ՝ ԼՂՀ վարչապետի, դրանից առաջ՝ ԼՂՀ  Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի մասին։ Պաշտոնի բերումով, նա մինչև Հայաստան տեղափոխվելն էր եղել սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում և միջազգային կարևորագույն հարթակներից ներկայացրել էր Ղարաբաղյան խնդիրը։ Նրա անցած ճանապարհը քչերն են անցել անգամ ողջ աշխարհում ։  Տրեխային հոգեբանությամբ մարդը չէր կարող մինչև  54 տարեկանը  «․․․վարչապետ  ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին» ։  Մեջբերումը  Ռ․ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքից է։ Կարդացողն առնվազն  ներքուստ  կընդունի, որ նա  տասնապատիկ անգամ ավելի հագեցած ու բովանդակալից կյանքով է ապրել, քան իրեն պիտակավորողները։ 

Վերջերս համացանցում  աչքովս ընկավ ամպագոռգոռ վերնագրով հոդված՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իբր կատարված սպանությունների մասին։  Հոկտեմբերի 27-ի  նահատակների և Տիգրան Նաղդալյանի անուններն այդ  շարքում այնքան ակնհայտ են դարձնում ցուցակը  կազմողների ստորությունը, որ անգամ ավելորդ է խոսել  իրականության հետ դրա որևէ աղերսի մասին։ Ի դեպ, հայկական Վիքիպեդիայում  պարոն Քոչարյանին ներկայացնող հոդվածը խիստ թերի է և միակողմանի, ինչը չի պատշաճում հանրագիտարանային նման հարթակին։   

Չմոռանանք նաև, որ վերջերս հակաքոչարյանական քարոզի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն իր  փաստաբանի միջոցով դատարանում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին  չի օգտագործել «մարդասպան»  բառը։ Դե,  ձեզ  հավատացողներին   էլ խոստովանեք, որ սկսած 1999 թվականից մնացած բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումներ էլ սուտ ու մտացածին են ։ 

Ներկայումս  հաճախ է հնչում հետևյալ հարցը՝  ինչու Ռոբերտ Քոչարյանը չէր հերքում   հերյուրանքները։  Թերևս այդ հարցն իրեն պետք է ուղղել որևէ հարցազրույցի ժամանակ։ Չնայած, մյուս կողմից,  տեսնելով ՀՀ այսօրվա ղեկավարի կախվածությունն ու կապվածությունը  սոցցանցերից ու ճղճիմ պարզաբանումներից,  պատասխանն ինքն իրեն է գալիս՝  հերքելու ժամանակ չուներ, որովհետև աշխատում էր։ Իսկական առաջնորդները  մանրուքների հետևից  ընկնելու սովորություն չունեն․  դնում են հստակ  նպատակ և իրագործում են այն՝ չշեղվելով բանսարկությունների ու բամբասանքների վրա։

Սրանք ուժեղ մարդու հատկանիշներ են, իսկ սովորական մարդիկ ուժեղ անհատներին չեն սիրում։   Շատ տարիներ առաջ, երբ ամերիկյան մի ֆիլմում առաջին անգամ լսեցի այդ  միտքը՝  զարմացա։ Հետո կյանքը ցույց տվեց դրա ճշմարտացիությունը։ Չեն սիրում, բայց դժվարին պահերին ապավինում են միայն նրանց։

Եվ հիմա հաճախ մտածում եմ, որ  նախագահ Քոչարյանի հանդեպ հայության ինչ-որ մի մասի  անբացատրելի ատելությունը  պայմանավորված է հենց  մարդկային այն պարզ նախանձով, որը թույլ չի տալիս ներել  քեզնից   ուժեղին, համարձակին, երջանիկին ու հաջողակին։ բայց նաև հիշողության կատարյալ մթագնում է պետք՝  մոռանալու համար, որ Ռոբերտ Քոչարյանի  այդ հատկանիշներն ապահովել են մեր երկրի զարգացումը։ 

Եվ այսօր  մի՞թե մեր ազգային խայտառակությունը  չէ, որ Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր  65-ամյակը դիմավորելու  է բանտում՝ ապօրինի կալանքի տակ, ենթարկվելով քաղաքական հետապնդման։ Անկասկած, այս փորձությունն էլ նա  կհաղթահարի․․․ Նա՝ այո, իսկ նրան պիտակավորողնե՞րը։

Հ․Գ․ Քանի որ ապրում ենք աբսուրդների երկրում, պատկերացնենք այսպիսի իրավիճակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանալով շնորհավորել իր վաղեմի ընկերոջ հոբելյանը՝ օգոստոսի 31-ին այցելում է Հայաստան և․․․ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին մեկուսարանում։ Слабо?

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}