ՃՏՊ-ից տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ
Օգոստոսի 21-ին, ժամը 09:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Մանվել Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վարդուհի Մ.-ին (ծնված 1992 թ.): Վերջինս, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները Մանվել Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին