Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
Լոս Անջելեսի օպերան հայտարարել է՝ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Los Angeles Times-ին։
Հրապարակման համաձայն, հետաքննությունն անցկացնելու համար Լոս Անջելեսի օպերան վարձել է Գիբսոնի, Dunn & Crutcher-ի փաստաբան Դեբրա Վոնգ Յանգին, որը նախկինում Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի դատախազն էր: Հաղորդվում է, որ հետաքննությունն անհապաղ կսկսվի։
Ավելի վաղ ութ կին երգչուհի և մեկ կին պարուհի «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությանը հայտնել են, որ նրանք 1980-ականներից սկսած տարբեր ժամանակաշրջանում Դոմինգոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների։ 78-ամյա Դոմինգոն հերքում է բոլոր մեղադրանքները:
Այս մեղադրանքներից հետո Սան Ֆրանցիսկոյի Օպերայի և Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը չեղյալ են հայտարարել տենորի ելույթները։