Փլուզում Սարի թաղում
Օգոստոսի 20-ին, ժամը 17:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 1-ին շարքի տներից մեկի լոգարանի պատը փլուզվել է և վնասել մոտակայքում կայանած ավտոմեքենան. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տանը կից լոգարանի պատը (6 քմ). քարերը թափվել են նշված հատվածով երթևեկող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա` վնասելով դիմացի հատվածը: Տուժածներ չկան:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում