Հասարակություն 12:31 21/08/2019 Հայաստան

Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել. Արթուր Գրիգորյան

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այս անգամ արդեն պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ։  Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝

Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար»: Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում «թիթեռի ու ծաղկի» վերաբերյալ:

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբևէ, որևէ մեկը, որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ: Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը: Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը:

Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձևակերպեմ այն: Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին շոթ արած տեղադրում եմ: Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի "կոմպետենտությունը", որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին "համաձայնություն" դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու: Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ «կոմպետենտության» մասով: Այս փաստաթուղթը , ի դեպ, վաղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին:

Հարցադրում էր արված, թե ինչու՞ մինչև հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո Սիվիլնեթին տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում: Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք:

Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, ովքեր մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր: Ե վի՞նչ, արդյո՞ք դա նշաակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սևանի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետևից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ:

Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե «կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք»:

Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը և ինչու՞ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որևէ բնապահպանական միջոցառման ընթացքում: Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությու՞ն ներկայացվի: Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացու՞յց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերևա: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա:

Հ.Գ. երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն ։ Բայց մենք ժպտում ենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:06
ՔԿ նախագահի տեղակալը Ստեփանակերտում հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020...
Աղբյուր` Panorama.am
16:00
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 15:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
15:55
ՄԱԿ-ը Սիրիայի հարևան երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականների՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել Թուրքիային և Սիրիայի հարևան մյուս երկրներին ընդլայնել փախստականների...
Աղբյուր` Panorama.am
15:54
ՊՆ. 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր»...
Աղբյուր` Panorama.am
15:46
Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
Իրանագետ Արեմն Իսրայելանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում,...
Աղբյուր` Panorama.am
15:42
10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝...
Աղբյուր` Panorama.am
15:38
ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վազգեն Սարգսյան. Ով է նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Պողոս Պողոսյանը
«Հենարանը» հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերից մեկը՝ «Չի կարելի թույլ տալ, որ 50 հազար մարդով գան իշխանություն փոխեն․ դա...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արթուր Ղազինյան. Ինչու՞ հենց ապրիլի 5-ին
«Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում»
Աղբյուր` Panorama.am
15:26
«Հույսի ավան»–ի բնակիչները կառավարության շենքի դիմաց են
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Հույսի ավան» թաղամասի բնակիչները։  վերջիններս մտահոգություն...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ավելի հեշտ է նոր դպրոցներ կառուցել, քան՝ հինը վերանորոգել»
«2019 թվականը Գեղարքունիքի մարզի համար ձեռքբերումների տարի է եղել, իրականացրել ենք 103 սուբվենցիոն ծրագիր՝ ծախսելով 5.5 մլրդ դրամ»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
«Diamond Princess» նավում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ մահացել է...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. «Բոյկոտել հանրաքվեն որ ազգը սամոդուռ չդառնա։ Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ...
Աղբյուր` Panorama.am
15:02
«Լիդիան». Ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:57
Վթարվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարը
Դրա հետևանքով Երևանում ու Արարատում փետրվարի 20-ին և 21-ին ջրանջատումներ կլինեն
Աղբյուր` Panorama.am
14:52
Հրայր Թովմասյան. Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի նորագույն պատմության և համայն հայության համար
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
14:47
Հրդեհված բնակարանից 7 քաղաքացի տարհանվել է
Այսօր ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
14:40
«Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը
Եվրոպայից և ԱՄՆ-ից քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների շատ կտավները կարող էին ապրել մինչև մեր օրերը նույնիսկ եթե դրանք պահեին «ոչ...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կառավարության նիստը ձգեցին մինչև տնտեսական աճի ցուցանիշների ստացումը
Այսօր կառավարության նիստի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում էր Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. ամփոփիչ արդյուքներին։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ադրբեջանագետ. Գուրգեն Մարգարյանի սպանության մասին Փաշինյանի գրառումն անհասցե ու անընկալելի մեսիջ էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին փորձագետներին չի բավարարել։ Նրա միկրոբլոգի հետևորդներն...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ
Լոնդոնում Թագավորական քոլեջի հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են ջութակահար Դագմար Տերների գլխուղեղի ուռուցքը։ Վիրահայտության ժամանակ 53-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:16
«Անցումնային արդարադատության գործիքներ»՝ մեծահարուստների ապօրինի շինությունների խնդրի լուծման համար
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապօրինի շինարարության դեպքերին, հայտարարեց. «Հիմա պարզվում է, որ Երևանում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Պուտինը խոսել է Մեդվեդևի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:03
ԵՊՀ ՈՒԽ նախագահ. Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հոգաբարձուների տապալված նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի մեդալ ունեցանք, բայց տղաները հասկացան, որ իրենք էլ կարող են հաղթել. մարզիչ
«Եվրոպայի առաջնության արդյունքում ունեցանք մեկ բրոնզե մեդալ, որը նվաճեց Արսեն Հարությունյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:52
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը
Այսօր 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք Ալ. Սպենդիարյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վարչապետը ժողովրդին հորդորում է դիմակայել էներգակիրների գնի բարձրացմանը՝ ըստ անեկդոտի
Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
13:35
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին
Ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:
Աղբյուր` Panorama.am
13:31
Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել
«Եվրոպայի առաջնության ընթացքում ունեցանք 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}