Հասարակություն 13:20 21/08/2019 Հայաստան

Հիշողության մթագնումներ

Հաճախ մտածում եմ ՝ ինչո՞վ է պայմանավորված հայության ինչ-որ մի մասի  կույր ատելությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Միանշանակ,  իր հզոր  ազդեցությունն  է ունեցել  լևոնա-հհշ-նիկոլական   հետևողական քարոզը, որի կուլմինացիաներն էին  1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը,  2018-2019թթ․ ամբողջությամբ։  Բայց հակաքոչարյանական քարոզը   սոսկ բառեր էլ կմնային, եթե մարդիկ այդքան ընկալունակ չգտնվեին խեղաթյուրումների նկատմամբ  և հերյուրանքները որպես իրականություն չընդունեին։ Ահա այստեղ էլ գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ․․․

Ինչո՞ւ մարդիկ այդքան հեշտորեն տրվեցին խաբկանքին՝ սեփական աչքերով տեսած լինելով  տնտեսական վերելքի տասը տարիները։ Պաշտոնական տվյալներով Ռ․Քոչարյանի նախագահության առաջին իսկ տարում՝ 1998թ․ՀՀ-ում  գրանցվել է ՀՆԱ-ի  7․3 % աճ, իսկ 2007-ը փակվել է  13,7  %-ով։ Առօրյա կյանքում դրանք գազն ու հոսանքն էին, ժամանակին վճարվող կենսաթոշակներն ու աշխատավարձերը, զարգացող բազմաթիվ ոլորտները, տասնյակ հազարավոր բացվող աշխատատեղերը, օրեցօր կարգավորվող կյանքը․․․ Հիշողության մթագնում է պետք ունենալ այդ ամենն ուրանալու համար։

Որոշ մարդիկ թութակի պես  կրկնում են՝  «նա թալանել է երկիրը»․․․ Իսկ որևէ մեկը կարող է բացատրել, թե  էդ ինչպե՞ս հնարավոր եղավ ոտքի կագնեցնել անդունդի եզրին հայտնված աղքատ երկիրը՝ միևնույն ժամանակ թալանելով այն։ Ի՞նչը թալանեիր, երբ շուրջբոլորն ամեն ինչ ավերված էր։  Կախարդական փայտիկ նախագահ Քոչարյանը չխոստացավ, այլ  իր և ուրիշների ամենօրյա աշխատանքով,  կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ ապահովեց երկրի զարգացումն ու անվտանգությունը։

Ասում են՝  Քոչարյանը միլիարդներ ունի․․․ Տարուց ավել է քրքրում են Ռ․Քոչարյանի և նրա ընտանիքի ֆինանսները. ո՞ւր են այդ «գողացած միլիարդները»։  Ընթացքում միլիարդները  միլիոններ դարձան, տասնյակ սեփականություների մասին միֆերը չհիմնավորվեցին, դատարաններում հերքվեցին  զրպարտություններ,  բայց միևնույն է՝ 4 միլիարդը ոմանց ուղեղներից դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է կոնկրետ  այդ միֆական գումարի ծնունդին,  ապա դա 2008-ի հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի նետած խայծն էր, որն ագահաբար կուլ տվեց ամբոխը և ․․․ադրբեջանական քարոզչամեքենան։  Մի՞թե որևէ մեկը կասկածում է, որ եթե 2018-2019թթ․ Ռ․ Քոչարյանի հետապնդման  ընթացքում, փոքր ինչ կասկածելի ծագմամբ փող հայտնաբերվեր՝ հիմա մատի փաթաթան դարձրած չէին լինի։ Հետևապես և  չկա՛ն այդ առասպելական միլիարդները։

Ասում են՝ «Ղարաբաղից տրեխներով եկավ»․․․ Մոռանո՞ւմ են, որ խոսում են ԼՂՀ նախագահի, դրանից առաջ՝ ԼՂՀ վարչապետի, դրանից առաջ՝ ԼՂՀ  Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի մասին։ Պաշտոնի բերումով, նա մինչև Հայաստան տեղափոխվելն էր եղել սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում և միջազգային կարևորագույն հարթակներից ներկայացրել էր Ղարաբաղյան խնդիրը։ Նրա անցած ճանապարհը քչերն են անցել անգամ ողջ աշխարհում ։  Տրեխային հոգեբանությամբ մարդը չէր կարող մինչև  54 տարեկանը  «․․․վարչապետ  ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին» ։  Մեջբերումը  Ռ․ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքից է։ Կարդացողն առնվազն  ներքուստ  կընդունի, որ նա  տասնապատիկ անգամ ավելի հագեցած ու բովանդակալից կյանքով է ապրել, քան իրեն պիտակավորողները։ 

Վերջերս համացանցում  աչքովս ընկավ ամպագոռգոռ վերնագրով հոդված՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իբր կատարված սպանությունների մասին։  Հոկտեմբերի 27-ի  նահատակների և Տիգրան Նաղդալյանի անուններն այդ  շարքում այնքան ակնհայտ են դարձնում ցուցակը  կազմողների ստորությունը, որ անգամ ավելորդ է խոսել  իրականության հետ դրա որևէ աղերսի մասին։ Ի դեպ, հայկական Վիքիպեդիայում  պարոն Քոչարյանին ներկայացնող հոդվածը խիստ թերի է և միակողմանի, ինչը չի պատշաճում հանրագիտարանային նման հարթակին։   

Չմոռանանք նաև, որ վերջերս հակաքոչարյանական քարոզի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն իր  փաստաբանի միջոցով դատարանում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին  չի օգտագործել «մարդասպան»  բառը։ Դե,  ձեզ  հավատացողներին   էլ խոստովանեք, որ սկսած 1999 թվականից մնացած բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումներ էլ սուտ ու մտացածին են ։ 

Ներկայումս  հաճախ է հնչում հետևյալ հարցը՝  ինչու Ռոբերտ Քոչարյանը չէր հերքում   հերյուրանքները։  Թերևս այդ հարցն իրեն պետք է ուղղել որևէ հարցազրույցի ժամանակ։ Չնայած, մյուս կողմից,  տեսնելով ՀՀ այսօրվա ղեկավարի կախվածությունն ու կապվածությունը  սոցցանցերից ու ճղճիմ պարզաբանումներից,  պատասխանն ինքն իրեն է գալիս՝  հերքելու ժամանակ չուներ, որովհետև աշխատում էր։ Իսկական առաջնորդները  մանրուքների հետևից  ընկնելու սովորություն չունեն․  դնում են հստակ  նպատակ և իրագործում են այն՝ չշեղվելով բանսարկությունների ու բամբասանքների վրա։

Սրանք ուժեղ մարդու հատկանիշներ են, իսկ սովորական մարդիկ ուժեղ անհատներին չեն սիրում։   Շատ տարիներ առաջ, երբ ամերիկյան մի ֆիլմում առաջին անգամ լսեցի այդ  միտքը՝  զարմացա։ Հետո կյանքը ցույց տվեց դրա ճշմարտացիությունը։ Չեն սիրում, բայց դժվարին պահերին ապավինում են միայն նրանց։

Եվ հիմա հաճախ մտածում եմ, որ  նախագահ Քոչարյանի հանդեպ հայության ինչ-որ մի մասի  անբացատրելի ատելությունը  պայմանավորված է հենց  մարդկային այն պարզ նախանձով, որը թույլ չի տալիս ներել  քեզնից   ուժեղին, համարձակին, երջանիկին ու հաջողակին։ բայց նաև հիշողության կատարյալ մթագնում է պետք՝  մոռանալու համար, որ Ռոբերտ Քոչարյանի  այդ հատկանիշներն ապահովել են մեր երկրի զարգացումը։ 

Եվ այսօր  մի՞թե մեր ազգային խայտառակությունը  չէ, որ Արցախի հերոս, ՀՀ և ԼՂՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր  65-ամյակը դիմավորելու  է բանտում՝ ապօրինի կալանքի տակ, ենթարկվելով քաղաքական հետապնդման։ Անկասկած, այս փորձությունն էլ նա  կհաղթահարի․․․ Նա՝ այո, իսկ նրան պիտակավորողնե՞րը։

Հ․Գ․ Քանի որ ապրում ենք աբսուրդների երկրում, պատկերացնենք այսպիսի իրավիճակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանալով շնորհավորել իր վաղեմի ընկերոջ հոբելյանը՝ օգոստոսի 31-ին այցելում է Հայաստան և․․․ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին մեկուսարանում։ Слабо?

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ՝ 7 մարզի 19 համայնքում
2019 թվականի սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:03
Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30 մլն խմ ջուր
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
18:51
Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125...
Աղբյուր` Panorama.am
18:33
Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
«Ոչ մի նոր բան չկա այդ պահանջի մեջ։ Տարիներ շարունակ միջազգային հարթակներում ամեն կերպ փորձում են այդ հարցի վրա ուշադրության սևեռել,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կողմնորոշվեք, շախմատը զարգացնո՞ւմ եք, թե՞...
Դպրոցում շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվել։ Այս ուսումնական տարվա մեկնարկին այն քննարկելու ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արագածոտնում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 2 տուժածով
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱԱ. Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը պարտություն կրեցին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները:...
Աղբյուր` Panorama.am
18:04
Ինչպես են դիմավորել հունահռոմեական ոճի ըմբիշներին Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում  նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թուրքիան Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ
Թուրքիայի փոխարտգործնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքչըն Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:42
Հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում
Կառավարությունը համապատասխան որոշման նախագիծ է ընդունել, որը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
17:33
Առողջ, մոտիվացիոն դժգոհությունները կառավարման համար շատ կարևոր ատրիբուտներ են. Դավիթ Անանյան
«Դժգոհություններ, եթե ասեմ չկան, ճիշտ ասած չեմ լինի, քանի որ ես ինքս` որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն թերությունների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան
«Կարծում եմ՝ նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշվում է, որ նա պետք է չաշխատի տվյալ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մակունցի կարծիքով իրենց ներկայացրած հիմքերը ծանրակշիռ են
«Սահմանադրական դատարանը պետք է ի վերջո որոշում կայանցնի, և մեր կարծիքով այն իրավական հիմքերը, որոնք ներկայացրել են մեր իրավաբանները,...
Աղբյուր` Panorama.am
17:03
ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
17:01
Արթուր Ղազինյան. Ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կարծիքով, հենց ԱԱԾ տնօրենի ու ոտիկնապետի պաշտոնակատարներն են իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մահացած զինծառայողի մայր. Վարչապետի պահվա՞ծք է խռովելը, այ քեզ բա՜ն
Բանակում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքից ու իրենց խնդրի վերաբերյալ հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արդյոք իշխանությունները պատկերացում ունեն, թե ինչու պետք է գիտնականների հարցերը լուծել
«Հայաստանում այսօր այնպիսի վիճակում ենք գտնվում, որ մեր սեփական երկրի միջոցները, չգիտես ինչու, երբեք չի բավականացնում գիտության համար,...
Աղբյուր` Panorama.am
16:33
Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
«Տեղյակ ենք և քննարկվում է այդ հարցը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն. ՎիվաՍել-ՄՏՍ
Տավուշի մարզի ամենամեծ գյուղը՝ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հիվանդ երեխայի հայրը Բրիտանիայի վարչապետին մեղադրում է հոսպիտալում իր PR-ն անելու մեջ
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել է մեղմ ասած անհարմար վիճակում՝ Լոնդոնի Whipps Cross համալսարանի հոսպիտալ այցի ժամանակ, որտեղ նրան է...
Աղբյուր` Panorama.am
15:52
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է․ Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։...
Աղբյուր` Panorama.am
15:41
Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին. Ինչի՞ Մանվելի ունեցվածքը չեք վաճառել, ինձնից հիմա ի՞նչ եք ուզում
Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերը առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կառավարություն ուղարկված մի քանի...
Աղբյուր` Panorama.am
15:32
Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանապետի պաշտոնակատար
«Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Զորիկ Իսաջանին։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ՀԲՖ-ի փոխանցմամբ՝ մասնագետը թիմին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Փաշինյան. Եթե մեղադրանքներին նայենք, ուրեմն պիտի ես կախվեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իջավ ու հանդիպեց կառավարության շենքի դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող  բանակում մահացած...
Աղբյուր` Panorama.am
15:00
Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման...
Աղբյուր` Panorama.am
14:41
Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար
Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ
16:37 19/09/2019

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}