«Մի ամբողջ ուժ փորձելու է ապացուցել, որ մածունը սև է»
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է Ամուլսարի վերաբերյալ «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունը Ամուլսարի շահագործման հիմք ընդունելը անկանխատեսելի զարգացումներ է ունենալու, որը սկսելու է կառավարությունը՝ անկարող լինելով առանց դեմքի ու վստահության կորստի վերջ դնել դրան։ Մենք ունենալու ենք մի վիճակ, երբ մի ամբողջ ուժ, այն էլ կառավարողը, փորձելու է ապացուցել, որ մածունը սև է և հակառակը պնդողներին հանձնել ոստիկանության, քննչական մարմինների, դատարանների «ողորմածությանը»։
Այստեղ ես ուզում եմ առանձնահատուկ նշել ՔՊ վարչության այն անդամներին և «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք հրապարակային, թե խմբակցության ներսում արդեն արտահայտվել են և ապագայում կփորձեն ընդդիմանալ դրան։ Ընկերներ, հավատացեք, որ դուք մենակ չեք, ձեզ հետ են բազմահազար քաղաքացիներ, որոնք կեղծիքի հանդեպ նույն օրգանական զզվանքն ունեն, անարդարության նույն զգացողությունը։
ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը բացասական է՛
Ամուլսարը չպե՛տք է հանք դառնա»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- Փաշինյանը քիչ առաջ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով
- Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին
- Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ