Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չեկավ չգնահատեց Գրենլանդիան գնելու իր գաղափարի մերժումը Դանիայի կողմից: Այս մասին գրում է Time-ը։
Նախօրեին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին ասել է, որ «այն ամենը, ինչ նրանք պետք է ասեին, հետևյալն էր․ ոչ, մենք ավելի շուտ դա չենք անի դա»:
Փոխարենը, Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը գաղափարն անվանել էր «անհեթեթ քննարկում» և ասել, որ «հիասթափված է և զարմացած», որ Թրամփը չեղակել է սեպտեմբերին 2-3-ին նախատեսված իր այցը Դանիա, որի մասին Թրամփը հայտնել էր թվիթերում:
Թրամփը, Սպիտակ տոնից Կենտուկիում անցկացվող միջոցառմանը մեկնելիս, ասել է, որ Ֆրեդերիկսենի մեկնաբանությունները «տհաճ» էին ու ավելացրել․ «ԱՄՆ-ի հետ դուք այդպես չխոսեք, գոնե իր նախագահության շրջանում»։
Նշենք, որ տեղեկություններ տարածվեցին, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան տալ 600 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար
- Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
- Թրամփը հաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ