Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Զելենսկու, Ռուսաստանը կկարողանա վերադառնալ G8, եթե այն «վերադարձնի Ղրիմի թերակղզին», ինչպես նաև ավարտի հակամարտությունը Դոնբասում:
Բացի այդ, Զելենսկին առաջարկել է ռուսական կողմին ազատել Ռուսաստանի Դաշնությունում բանտարկված Ուկրաինայի քաղաքացիներին:
Նա ավելացրել է, որ սա «իրական լուրջ ազդանշան կլինի աշխարհին», ինչը ցույց կտա, որ Ռուսաստանը կարող է մասնակցել ժամանակակից բարձր դիվանագիտությանը:
ՌԴ Դումայի պատգամավորները Զելենսկու առաջարկությունն աբսուրդ են անվանել։