Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ մամուլի ասուլիսին։ Այս մասին գրում է Tass-ը։
Միևնույն ժամանակ, Պուտինը ավելացրել է, որ եթե Ռուսաստանին չեն սպասում ԵԽ-ում, ուրեմն այն այնտեղ «չի ներխուժի»։
«Սակայն այդ դեպքում մարդիկ, որոնց շահերի նկատմամբ դուք այդքան մեղմ հոգատարություն եք ցուցաբերում, չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասել է Պուտինը։
Իր հերթին, Նինիստյոն հայտարարել է, որ կարևոր է համարում, որ Ռուսաստանը շարունակի մասնակցել Եվրոպայի խորհրդի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ վերադառնալուց հետո Ռուսաստանը ԵԽ բյուջե է վճարել 33 մլն եվրո
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, թե՞ դարձի եկավ
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց դահլիճը