Ես համոզված եմ, որ ԱԺ-ի դարպասների փակելը եղել է հրահանգով. Իրավապաշտպան
«Եկել եմ այն եզրակացության, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված հավաքն ինքնաբուխ և խաղաղ հավաք էր»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով՝ մասնակիցները ընդամենն ուզեցել են քննարկում կազմակերպել Ազգային ժողովի բակում, ինչը նրանց թույլ չեն տվել. «Հարց համար առաջին, ինչո՞ւ թույլ չտվեցին հավաքն անցկացնել այնտեղ, ինչու հեկտեմբերի 2-ին կարելի՞ էր ԱԺ-ի վրա ճնշում գործադրել, հիմա չէ՞ր կարելի։ Երկրորդ հարցը՝ ՀՀ-ի օրենքով, խաղաղ հավաքը ցրելու իրավունք ոստիկանությունը 6 ժամ չուներ, ինչը, սակայն, չկատարեց, որի ժամանակ էլ ուժի կիրառումը եղավ ոչ համաչափ»։
Իշխանյանը շեշտց, որ պետք է հասկանալ՝ ԱԺ-ի դարպասները փակելը ոստիկանության կամայականությունն է եղել, թե՞ հրահանգ է եղել։
«Ես համոզված եմ, որ ոստիկանությունն ինքնուրույն չէր փակի, դա եղել է հրահանգ։ Հավաքը ցրելը ևս եղել է հրահանգով։ Հիմա ոստիկանությունը ՀՀ-ում դե յուրե ինչ կարգավիճակ ունի։ Ոստիկանությունն օրենքով վարչապետին կից կառույց է և առանց վարչապետի հրահանգի որևէ բան նրանք չի անում»,- նշեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է ուժի ոչ համաչափ կիրառելուն՝ հավելեց, որ նման դեպքերը պետք է քննության արժանանան, բայց այստեղ էլ է հարց առաջանում՝ ու՞մ կողմից. « ՀՔԾ-ի՞, իսկ այն ու՞մ է ենթակա և ու՞մ հրահանգով պետք է գործի»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
- Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց