Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա
Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգում բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և տեղի ժանդարմերիայի աշխատակիցների միջև։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Ըստ Շըրնաքի նահանգապետարանի հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 3 աշխատակից, ևս 1 հոգի վիրավորվել է։
Քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով տարածքում օդային և ցամաքային օպերացիա է սկսվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Քուրդ զինյալների դեմ գործողությունները ընթանում են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Ըստ թուրքական կողմի՝ PKK-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ Թուրքիայի օդուժը հաճախ հրթիռակոծություններ է իրականացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ