Ֆլանդրիայի ազգայնականները Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան
Բելգիայի Ֆլանդրիա հատվածի «Նոր ֆլամանական դաշինք» ազգայնական կուսակցության երիտասարդական թևը նախօրեին թվիթերյան գրառում է կատարել ու տարածել Վալոնիայի Դուրբույի 10 հազարանոց ֆրանկոֆոն քաղաքի նկարը՝ առաջարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գնել այն՝ ընդամենը 1 եվրոյով։
Ազգայնականները նկարում տեղադրել են նաև Թրամփի աշտարակը։
«Հարգելի նախագահ Թրամփ, մեկ եվրո և Վալոնիան ձերն է: Զանգահարեք մեզ», - ասված է ֆլամանացի երիտասարդ անջատողականների ուղերձում՝ «Գրենլանդիան չի վաճառվում հեշթեգով։
Dear President @realDonaldTrump, one euro and Wallonia is yours. Call us. #GreenlandIsNotForSale pic.twitter.com/jcghgrTuRa
— Jong N-VA (@Jongnva) August 21, 2019
Բելգիայի հարավում ՝ ֆրանսախոս Վալոնիայում ոչ բոլորն են գնահատել ֆլամանախոս անջատողականների հումորը։
Այս գրառմանը պատասխանել է ֆրանսախոս լիբերալ «Ռեֆորմիստական շարժում» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը, ու հոլանդերեն գրել, որ սա «կոպիտ և հիմար» կատակ է:
Հիշեցնենք, որ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու ցանկությունը պատճառ դարձավ, որ վերջինս չեղարկի սեպտեմբերի սկզբին Դանիա կատարելիք այցը։ Թրամփի վարչակազմը, ըստ տեղեկությունների, պատրաստվում էր Դանիային տարեկան վճարել 600մլն եվրո։ Դանիան էլ իր հերթին պատրաստականություն հայտնեց գնել ԱՄՆ-ը՝ առանց նրա կառավարության։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
- WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար