ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում։
Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված։ Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից։
Նշենք, որ այս պահին Ջերմուկում է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
- Ամուլսարի հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. Ատոմ Ջանջուղազյան
- «Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- Փաշինյանը քիչ առաջ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով
- Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին
- Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում