Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են ունեցել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր: Նշվում է, որ խոսակցությունը նախաձեռնել է թուրքական կողմը:
Նաև բանակցությունների շրջանակներում նախագահներն անդրադարձել են ՄԱԿ-ի հետ համատեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից իրականացվող աշխատանքներին ՝ սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և գործարկման վերաբերյալ:
Պուտինն և Էրդողանը խոսել են նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները