Հասարակություն 12:49 23/08/2019 Հայաստան

Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին

12:49
Նիկոլ Փաշինյանը բնակելի շենքերից մեկում մի քանի բնակիչների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ բակ, որտեղ նրան էին սպասում բողոքող ջերմուկցիները։

Ջերմուկցիներն ասացին՝ կարծես թե, Փաշինյանը եկել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ջերմուկիցների կարծիքը լսի, մինչդեռ այնպիսի տպավորություն է՝ եկել է ջերմուկցիներին համոզի, որ հանքն աշխատի։

Վարչապետը հակադարձեց՝ նշելով, որ այդ տպավորությունը սխալ է։

«Ձեր գործողություններից էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե նույնիսկ ապացուցվի՝ հանքն անվտանգ է, օդը, ջուրը, հողը չի վնասվում, ձեր դիրքորոշումը միևնույն է չի փոխվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

12:00
Մի կին մոտենալով Փաշինյանին՝ ասաց, որ ԱՄՆ-ից եկել է Հայաստան, մշտական բնակություն է հաստատել Ջերմուկում։ «Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ այս մաքուր, անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզում նորից գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց տիկին Գոհարը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխանել այն է, թե արդյոք այդ ամենն իրո՞ք նման ազդեցությունն է ունենալու, թե՞ ոչ։

Տիկինն ասաց, որ պետք է կոմպետենտ մարդ բերել, վարչապետն էլ արձագանքեց.«Կոմպետենտ մարդ բերում ենք, հետո ասում ենք՝ չէ, սա ոնց որ էդքան կոմպետենտ չի: Հիմա աշխարհի բոլոր ամենակոմպետենտներին պետք է հավաքենք»:

Վարչապետը նշեց, որ եթե հանքը աշխատեց, այն պետք է ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա:

«Արդյոք դա հնարավո՞ր է։  Հիմա Ամուլսարն արդեն այն սարը չի, քանի որ մինչև հեղափոխությունն այնտեղ 400 մլն դոլարի աշխատանք է արվել: Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք դնում. խնդիր ենք դնում, որ այդտեղից 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք խնդիր ենք դնում, որ 10-ի փոխարեն լինի երկու, երեք կամ մե՞կ: Մասնագետներն ինձ ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո: Ասում եմ՝ բա ո՞նց ենք դա ապահովելու, ինձ ասում են, պետք է իրականացվի ամենօրյա մոնիտորինգ: Դա նշանակում է, որ այդ խումբը դիմացի սարից խոտ է վերցնելու և հետազոտի: Եթե լաբորատոր հետազոտությունով պարզվի, որ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի միջազգային ստանդարտներով, ուրեմն 90 օր է տրվում այդ խնդիրը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում է բոլոր օրինական հիմունքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

11։34
Վարչապետը շրջում է Ջերմուկում, այցելում է ջերմուկցիների տները՝ ճշտելու, թե  քաղաքացիները ի՞նչ կարծիք ունեն՝ պե՞տք է շահագործել Ամուլսարի հանքը, թե՞ ոչ:

«Ի՞նչ եք մտածում հանքի շահագործման մասին»,- բնակիչներից մեկին հարցրեց վարչապետը։ Վերջինս ասաց, որ դեմ է հանքի շահագործմանը։

Նշենք նաև, որ բոլոր բնակիչները նույն պատասխան են տալիս՝ դեմ են հանքի շահագործմանը։ 

11:22
Նշենք, որ հավաքված ջերմուկցիները որոշում կայացրեցին գնալ քաղաքապետարանի մոտ և այնտեղ սպասել վարչապետին։ Նրանք վրդովված նշեցին, որ չեն պատրաստվում հեռանալ, քանի դեռ չեն հանդիպել Փաշինյանի հետ։

«Թույլ չենք տալու, որ հանքը շահագործվի, մենք ունենք ջրեր, որ ոսկի արժեն։ Ուզում են Ջերմուկը  բանվորական «գարադոկ» դարձնեն, բայց չի ստացվելու»,- ասացին ջերմուկցիները։ 

11:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ։

Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները շատ արագ հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցում, նրանք փակել են ճանապարհը, որպեսզի  հանդիպեին վարչապետի հետ։ Վերջինս մոտեցավ  ջերմուկցիներին։ Նրան ջերմուկցիները դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով։

Քաղաքացիներից մեկը վարչապետին ասաց, որ իրենց կարծիքը ժամանակին որևէ մեկը հաշվի չի առել, սակայն Փաշինյանը ընդհատեց նրան՝ ասելով, որ մեկ տարի է ինչ ասում են՝ լսում է, ինչ գրում են՝ կարդում է, ինչ վիդեո կա՝ նայում է։

«Ամեն ինչ գիտեմ»,- նշեց նա։

Վարչապետը ջերմուկցիներին ասաց, որ շրջելու է բակերով, զրուցելու է ջերմուկցիների հետ, դրանից հետո խոստացավ, որ կհանդիպի հավաքված քաղաքացիների հետ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am
19:26
Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով՝ Նյու Յորքի փողոցում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ կատակերգության նկարահանման ժամանակ Նյու Յորքի փողոցում հայտնվել է ճոխ հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
18:58
Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։  Վերջիններս  օգտագործել են արցունքաբեր...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին պրեմիերա է
Աղբյուր` Panorama.am
18:30
Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սիմոնյանը հրապարակել է նորածնի սեռը, քաշը, հասակը
«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, Մարո Տիգրանի Քյոսայանի նկատմամբ բարի եղիր։ Նա այստեղ նորեկ է»
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
«Երևանին ցանկանում է ևս 2800, ևս 2800, ևս 2800 տարի»:
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք››...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում  Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել....
Աղբյուր` Panorama.am
16:59
Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արմեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է անձնական պատճառով
Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Անձամբ իր անունից...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց...
Աղբյուր` Panorama.am
16:18
Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը
Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանը Երևանի 2801-ամյակի առիթով նվերներ է ստանում:  Կարմիր բլուր այցի ժամանակ նրան նույնպես նվեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}