Բրիտանիան առաջարկել է հրաժարվել դոլարից՝ որպես պահուստային արժույթ
Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին հայտարարել է, որ աշխարհի կախվածությունը ԱՄՆ դոլարից՝ որպես պահուստային արժույթ, հղի է ծայրահեղ ռիսկերով և առաջարկել է ընտրել նոր այլընտրանքային էլեկտրոնային արժույթ։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնել է CNBC-ն:
«Բազմաբևեռ աշխարհում անհրաժեշտ է բազմաբևեռ արժույթ», - ասել է Քարնին:
Ըստ նրա, նոր էլեկտրոնային արժույթը, որը հիմնված է ապրանքների համաշխարհային զամբյուղի վրա, հավասարակշռելու է համակարգը, որի համաձայն որոշ երկրներ անցել են զրոյական կամ բացասական տոկոսադրույքի, իսկ մյուսները, մասնավորապես Միացյալ Նահանգները, աջակցում են դրական տեմպերին:
Անգլիայի բանկի ղեկավարը նաև ավելացրել է, որ առևտրային պատերազմները հուսահատեցնում են ձեռներեցներին ամբողջ աշխարհում: Բացի այդ, նա նշել է, որ ավտոմոբիլային, պողպատի և տեխնոլոգիական ոլորտներում մատակարարման ցանցերի խարխլումը բացասական ազդեցություն է թողնում նույնիսկ այն երկրների վրա, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում առևտրային պատերազմներին:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային առճակատումը շարունակվում է անցած ամառվանից սկսած: Այդ ժամանակ Վաշինգտոնը որոշեց 25 տոկոս դրույքով մաքսատուրքեր սահմանել 818 տեսակի չինական ապրանքների ներմուծման համար, 34 միլիարդ դոլար ծավալով տարեկան : Չինական կողմը հայելային պատասխան տվեց։