Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Անկախության օրը քաղաքացիների դիմաց։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Զելենսկին նմանզուգահեռ է անցկացրել Դոնբասի հետ: Նա նշել է, որ երկրորդ երեխային էլ փակել են ծնողներից սենյակում ու կողքին դրել զինված պահապան։
«Իսկ անվտանգությունն ասում է, որ սենյակում ոչ ոք չկա», - ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերադառնալ G8՝ Ղրիմի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ