Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը, ևս մեկ նշան է Fox-ի և Թրամփի վարչակազմի միջև հարաբերությունների։
Սանդերսը, որը հունիսին ազատվեց Սպիտակ տան խոսնակի պաշտոնից, Fox-ում իր դեբյուտը կներկայացնի սեպտեմբերի 6-ին՝ «Fox & Friends» -ում։ Նա քաղաքական մեկնաբանություններ կտա Fox News-ի եթերում և թվային հարթակներում:
Նշվում է, որ իր պաշտոնավարման ժամանակ Սանդերսը լարված հարաբերություններ ունեցավ մամուլի հետ: Նրա օրոք Սպիտակ տունը վերացրեց ամենօրյա ճեպազրույցները մամուլի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան