Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։
Դևիդ Կոխը եղբոր՝ Չարլզի հետ, գտնվում էր Forbes-ի վարկածով աշխարհի հարուստների ցանկի 11-րդ հորիզոնականում։ Եղբայրները 3-րդ տեղում էին Bloomberg-ի կազմած աշխարհի հարուստ ընտանիքների ցանկում։ Նրանց ընդհանուր ունեցվածքը գնահատվում էր 125 միլիարդ դոլար։
Եղբայրների հարստության հիմնական աղբյուրը Koch Industries հոլդինգն է, որը հիմնադրել էր նրանց հայրը՝ Ֆրեդ Կոխը։ 2018-ի հունիսին Դևիդ Կոխն առողջական պատճառներով հեռացել էր ընկերության փոխնախագահի պաշտոնից։ Նա հայտնի է քաղաքական կյանքում ակտիվ մասնակցությամբ և բարեգործության նկատմամբ սիրով։ Հայտնի է, որ ամբողջ կյանքի ընթացքում Դևիդ Կոխը բարեգործությանը տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլար։