Դիտահորերի կափարիչների գողը խոստովանել է
Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները նույն օրը ժ.11-ին կասկածվողին բերման ենթարկեցին բաժին:
Ոստիկանության հաղոդմամբ, նա խոստովանել է, որ հունիսի-հուլիս ամիսներին Վանաձորի Մանուշյան փողոցից ու Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: