Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7 գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ռիա նովոստին, հղում անելով BFMTV-ին, գրում է, որ հանդիպումն անցկացվում է առանց թարգմանչի, առաջնորդները շփվում են անգլերեն։
Մակրոնը հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի, նաև Սիրիայում, Ուկրաինայում, ԿԺԴՀ-ում և Լիբիայում իրավիճակի վերաբերյալ քննարկման մտադրության մասին։
Այսօր ֆրանսիական Բիարիցում բացվում է «Մեծ Յոթնյակի» գագաթաժողովը, որը կշարունակվի մինչև երկուշաբթի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին