Կրթություն, գիտություն 16:51 26/08/2019 Հայաստան

ԲՈԿ. Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը։ 

Ըստ հրապարակված տեղեկատվության,  Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից (14 էջ), 4 գլուխներից (268 էջ), եզրակացությունից (15 էջ), օգտագործված գրականության ցանկից (17 էջ, 206 անուն գրականություն) և 5 հավելվածներից (30 էջ):

 Հանձնաժողովն ուսումնասիրել է՝

     ա) ՀՀ վարչապետին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) մի շարք աշխատակիցների՝ 08.08.2019թ.-ին ուղղված 150-54849 նամակում թվարկված նյութերը,
բ) Բարձրագույն որակավորման կոմիտեին (այսուհետ` ԲՈԿ) ՀՊՏՀ դոցենտ Գ. Ասլանյանի տրամադրած նյութերը,
գ) Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության որակավորման գործը,
դ) Ռ. Հայրապետյանի որոշ գիտական հոդվածներ։

   Իրականացվել է տրամադրված նյութերի և ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն:

     Պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների: Փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։ Մասնավորապես, «Մասնակցային կառավարման կատարելագործման ուղղությունները խոշոր համայնքներում» գլխում ներկայացված է աշխատանքի միակ տնտեսաչափական մոդելը, որի մեթոդաբանությունը և հիմնավորումը փոխառված է J. Jess Fleming, Thomas J. Straka, and Stephen E. Miller, An Econometric Model to Predict Participation in Urban and Community Forestry Programs in South Carolina, U. S., Arboriculture & Urban Forestry 2006. 32(5):229-235 աշխատությունից՝ առանց այն նշելու:

Այն դեպքերում, երբ փոխառված տեքստում առկա են եղել հղումներ, ատենախոսն իր աշխատանքի մեջ նույնությամբ պահպանել է դրանք։ Նամակում նշված 9 սկզբնաղբյուրներից փոխառված հատվածներում հղումները նույնությամբ պահպանելու արդյունքում ատենախոսության գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։ Հղումները փոխառելիս, երբ առկա չի եղել էջի համարը, ատենախոսը դրանք հիմնականում լրացրել է սխալ տվյալներով։ Աշխատանքում նաև առկա են սխալ հղումներ։

     Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող գիտական հրապարակումների մեջ նշված է «Լամբերտ» (LAP Lambert Academic Publishing) հրատարակչության 2014 թվականին հրապարակված «Партисипативное управление в крупных городах» մենագրությունը: Ակադեմիական հանրույթը «Լամբերտ» հրատարակչությունը վերապահումով է ընդունում, սակայն մենագրությունը, որպես գիտական արդյունքի հրապարակման ձև, Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավական ակտով կանոնակարգված չէ, ինչպես նաև սահմանված չեն հրատարակչություններին առաջադրվող պահանջները։ Այդ հարցը կրում է մասնագիտական բովանդակային բնույթ, ուստի կոնկրետ մենագրության վերաբերյալ դիրքորոշումը թողնված է մասնագիտական խորհրդի հայեցողությանը։

     Ռ. Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: 2016 թվականին Third European Academic Research Conference on Global Business, Economics, Finance and Banking գիտաժողովի տեղեկագրում հրապարակած «Current Problems of Local Governance in the Republic of Armenia» նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014 թվականին Review of Integrative Business and Economics Research հանդեսում իր տպագրած «The Role and Effectiveness of Local Governance in Public Administration System of Armenia» հոդվածը՝ բացառությամբ վերնագրի, ամփոփագրի և 2 աղյուսակների՝ իրենց անվանումներով հանդերձ։

     Ատենախոսության սեղմագիրն առաքվել է 2015 թվականի մարտի 16-ին, իսկ հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին։ Ժամանակային առումով (ըստ ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի») կանոնակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել։

ԲՈԿ-ի նշանակած երկու մասնագետների տված կարծիքները, ընդհանուր առմամբ, բացասական են՝ թեև կարծիքներից մեկը պարունակում է վիճելի դրույթներ։ Առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնել, թե ինչու աշխատանքը չի ուղարկվել մասնագիտական խորհուրդ՝ այդ կարծիքների հիման վրա քննարկում կազմակերպելու համար։

     Գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառում է ատենախոսության քննարկման մի քանի փուլ։ Այն ուսումնասիրում են թեման հաստատած կազմակերպությունը, մասնագիտական խորհրդի անդամները, մասնագիտական խորհրդի նշանակած առաջատար կազմակերպությունը և պաշտոնական ընդդիմախոսները։ Հրապարակային պաշտպանության ընթացքում բոլորի կարծիքները քննարկվում են։ Վերջում որակավորման գործն ուսումնասիրվում է ԲՈԿ-ում։ Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}