Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից 3 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյուն է դուրս եկել` ուղևորվելու դեպի Աքչաքալեի շրջան:
Աղբյուրի փոխանցմամբ` զրախատեխնիկան սիրիական սահման է ուղարկվում տեղի թուրքական զինված ստորաբաժանումների ուժերն առավել ամրապնդելու համար:
Զինտեխնիկայի տեղափոխումն իրականացնելու համար իրականացվել են անվտանագային լուրջ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին