10:10 26/08/2019

Հիշողության մթագնումներ 2

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
Ե՛վ հռչակագիրը, և՛ հանրաքվեն կազմակերպել,  իրականացրել  ու պատերազմում անշրջելի իրողություն են դարձրել Արցախի ազատության ու անկախության համար կյանքը զոհասեղանին  դրած մարդիկ։ Հերոսներ, որոնցից, ավաղ, ոչ բոլորը կկարողանան ներկա գտնվել 2019թ․ սեպեմբերի 2-ին Ստեփանակերտում  ԱՀ Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությանը․․․

Իսկ  հայաստանյան պետական պատվիրակությունը   կազմված կլինի մթագնված հիշողությամբ իշխանավորներից, որոնց «կենացներին»  ոչ  ոք այլևս չի հավատում։  Իշխանափոխության այս մեկ տարին ցույց տվեց, որ տոնական առիթներով ՀՀ ղեկավարության ուղերձները և միասնության հավաստիացումներն  իրականության հետ բացարձակապես կապ չունեն։  Մեր աչքի առաջ կատարվող իրականությունն է՝

- Ղարաբաղյան կարգավորման  մեկամյա  անհասկանալի  բանակցությունները։ 
- Հայաստանի և Արցախի միջև արհեստական լարվածություն ստեղծելը։ Հիշենք թեկուզ  Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» հրապարակային սպառնալիքը, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։  Կամ  այն, որ մինուս 24 վարկանիշ ունեցող  դատավոր Դանիելյանը  համարձակվեց չեղյալ համարել Արցախի երկրորդ և երրորդ նախագահների՝ Արցախի առաջին  նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը։ Որևէ մեկը թող չերազի, թե երբևէ այս փաստերը  կմոռացվեն կամ կներվեն։  
-  Միջամտությունը Արցախի ներքին հարցերին, ընդհուպ կադրային ազատումների պարտադրանք։
-  Արցախյան ազատամարտի հերոսների հետևողական  վարկաբեկում։
- Վերջին մեղքն էլ Արցախում սորոսյան ախտի  տարածման  փորձն է ՝ ի դեմս առաջիկա ԱՀ ՏԻՄ ընտրություններում երկու սորոսածին ՀԿ-ների   Հայաստանի  բյուջեից  33 մլն 680 հազ. դրամ հատկացնելը։  Ինչո՞ւ են ֆինասավորվում  հենց այդ կազմակերպությունները։ Ստացվում է, որ  հիմա էլ  հայ հարկատունե՞րն են  նպաստում  սորոսյան  թույն ու թարախը Արցախում տարածելուն․․․ Հույս ունենաք, որ արցախցիներն իրենց բնատուր խորաթափանցությամբ այս փորձանքն էլ կհաղթահարեն։  

Վերոնշյալները սոսկ մի փոքր մասն են այն ամենի, ինչն այսօր սրացնում է  Արցախին սպառնացող վտանգի զգացողությունը։ Ասենք   2018-ի մայիսից սկսած, այս իշխանությունների «գալուստը» ենթագիտակցորեն կապվում է ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ զիջումների հետ։ Կասկածներն ավելի  խորացրեցին «թավշյա Հայաստանի»   քաղաքական արենայում հհշ-ական այն ուժերի վերակենդանացումն ու ակտիվացումը, որոնք  90-ականներին,  Լ․Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պատրաստ էին Ադրբեջանին նվիրել Արցախի անկախությունը։ Եթե ոմանց հիշողությունը մթագնել է՝  հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության նվաճողներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց ապազգային ուժերին իրականացնել այդ ծրագիրը, և  1998-ի փետրվարին  Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ 
 
Հիմա այդ օրերի պատկերն է  արթնացնում   Արցախը ներսից թուլացնելու փորձեր անող,  հայաստանցի-ղարաբաղցի պառակտիչ թեզը նորովի հրապարակ նետած, հայկական  բանակի իրական մարտունակությունը մայկա-տրուսիկին ստորադասած այս իշխանության գործելաոճը։ Կրկին անգամ ամբոխին կեր է նետված՝  «Արցախը որպես Հայաստանի բարօրությանր խանգարող բեռ»   հայրենադավ մտայնությունը․․․  Մինչդեռ իրականում շատ մեծ հարց է, թե այսօր  ո՞վ ավելի շատ օգնության կարիք ունի՝  ներքին ամրությունը պահած Արցա՞խը, թե՝ ոչ կոմպետենտ, ազգ ու հավատ չունեցող կառավարիչների պատճառով պառակտված ու հիվանդ հասարակությամբ Հայաստանը։ Այսօրվա վիճակով Հայաստանն ավելի խոցելի է,  և մեր ամրության պաշարն, անկասկած,  հենց  Արցախից է գալու։

Խնդրեմ ապացույցը՝  բանտում գտնվելով հանդերձ, հանգամանքների  չգիտես ինչ խորախորհուրդ դասավորությամբ, դարձյալ ղարաբաղցի  Ռոբերտ Քոչարյանն է դառնում    այն օղակը, որի շուրջ  (կամ պատճառով)  համախմբվում են ապազգային ուժերի դեմ պայքարողները։ Իրականություն դարձած  «Կոնսենսուս մինուս 1» ձևաչափը միավորում է մարդկանց և ուժերի, որոնք կարողանալով վեր կանգնել անձերից ու իրենց նախասիրություններից՝ միավորվում են Հայրենիքի փրկության համար․․․ Ճիշտ ինչպես 28 տարի առաջ միավորվելով՝  հայտնի ու անհայտ հերոսները հռչակեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախությունը։  

Փառք ու պատիվ իրենց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:06
ՔԿ նախագահի տեղակալը Ստեփանակերտում հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020...
Աղբյուր` Panorama.am
16:00
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 15:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
15:55
ՄԱԿ-ը Սիրիայի հարևան երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականների՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել Թուրքիային և Սիրիայի հարևան մյուս երկրներին ընդլայնել փախստականների...
Աղբյուր` Panorama.am
15:54
ՊՆ. 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր»...
Աղբյուր` Panorama.am
15:46
Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
Իրանագետ Արեմն Իսրայելանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում,...
Աղբյուր` Panorama.am
15:42
10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝...
Աղբյուր` Panorama.am
15:38
ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վազգեն Սարգսյան. Ով է նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Պողոս Պողոսյանը
«Հենարանը» հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերից մեկը՝ «Չի կարելի թույլ տալ, որ 50 հազար մարդով գան իշխանություն փոխեն․ դա...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արթուր Ղազինյան. Ինչու՞ հենց ապրիլի 5-ին
«Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում»
Աղբյուր` Panorama.am
15:26
«Հույսի ավան»–ի բնակիչները կառավարության շենքի դիմաց են
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Հույսի ավան» թաղամասի բնակիչները։  վերջիններս մտահոգություն...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ավելի հեշտ է նոր դպրոցներ կառուցել, քան՝ հինը վերանորոգել»
«2019 թվականը Գեղարքունիքի մարզի համար ձեռքբերումների տարի է եղել, իրականացրել ենք 103 սուբվենցիոն ծրագիր՝ ծախսելով 5.5 մլրդ դրամ»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
«Diamond Princess» նավում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ մահացել է...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. «Բոյկոտել հանրաքվեն որ ազգը սամոդուռ չդառնա։ Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ...
Աղբյուր` Panorama.am
15:02
«Լիդիան». Ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:57
Վթարվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարը
Դրա հետևանքով Երևանում ու Արարատում փետրվարի 20-ին և 21-ին ջրանջատումներ կլինեն
Աղբյուր` Panorama.am
14:52
Հրայր Թովմասյան. Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի նորագույն պատմության և համայն հայության համար
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
14:47
Հրդեհված բնակարանից 7 քաղաքացի տարհանվել է
Այսօր ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից...
Աղբյուր` Panorama.am
14:40
«Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը
Եվրոպայից և ԱՄՆ-ից քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների շատ կտավները կարող էին ապրել մինչև մեր օրերը նույնիսկ եթե դրանք պահեին «ոչ...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կառավարության նիստը ձգեցին մինչև տնտեսական աճի ցուցանիշների ստացումը
Այսօր կառավարության նիստի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում էր Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. ամփոփիչ արդյուքներին։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ադրբեջանագետ. Գուրգեն Մարգարյանի սպանության մասին Փաշինյանի գրառումն անհասցե ու անընկալելի մեսիջ էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին փորձագետներին չի բավարարել։ Նրա միկրոբլոգի հետևորդներն...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ
Լոնդոնում Թագավորական քոլեջի հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են ջութակահար Դագմար Տերների գլխուղեղի ուռուցքը։ Վիրահայտության ժամանակ 53-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:16
«Անցումնային արդարադատության գործիքներ»՝ մեծահարուստների ապօրինի շինությունների խնդրի լուծման համար
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապօրինի շինարարության դեպքերին, հայտարարեց. «Հիմա պարզվում է, որ Երևանում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Պուտինը խոսել է Մեդվեդևի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:03
ԵՊՀ ՈՒԽ նախագահ. Սթափվելու և եղածը վերանայելու կարիք կա
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հոգաբարձուների տապալված նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի մեդալ ունեցանք, բայց տղաները հասկացան, որ իրենք էլ կարող են հաղթել. մարզիչ
«Եվրոպայի առաջնության արդյունքում ունեցանք մեկ բրոնզե մեդալ, որը նվաճեց Արսեն Հարությունյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:52
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը
Այսօր 90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք Ալ. Սպենդիարյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վարչապետը ժողովրդին հորդորում է դիմակայել էներգակիրների գնի բարձրացմանը՝ ըստ անեկդոտի
Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
13:35
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին
Ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:
Աղբյուր` Panorama.am
13:31
Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել
«Եվրոպայի առաջնության ընթացքում ունեցանք 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}