10:10 26/08/2019

Հիշողության մթագնումներ 2

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
Ե՛վ հռչակագիրը, և՛ հանրաքվեն կազմակերպել,  իրականացրել  ու պատերազմում անշրջելի իրողություն են դարձրել Արցախի ազատության ու անկախության համար կյանքը զոհասեղանին  դրած մարդիկ։ Հերոսներ, որոնցից, ավաղ, ոչ բոլորը կկարողանան ներկա գտնվել 2019թ․ սեպեմբերի 2-ին Ստեփանակերտում  ԱՀ Անկախության 28-րդ տարեդարձի տոնակատարությանը․․․

Իսկ  հայաստանյան պետական պատվիրակությունը   կազմված կլինի մթագնված հիշողությամբ իշխանավորներից, որոնց «կենացներին»  ոչ  ոք այլևս չի հավատում։  Իշխանափոխության այս մեկ տարին ցույց տվեց, որ տոնական առիթներով ՀՀ ղեկավարության ուղերձները և միասնության հավաստիացումներն  իրականության հետ բացարձակապես կապ չունեն։  Մեր աչքի առաջ կատարվող իրականությունն է՝

- Ղարաբաղյան կարգավորման  մեկամյա  անհասկանալի  բանակցությունները։ 
- Հայաստանի և Արցախի միջև արհեստական լարվածություն ստեղծելը։ Հիշենք թեկուզ  Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» հրապարակային սպառնալիքը, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։  Կամ  այն, որ մինուս 24 վարկանիշ ունեցող  դատավոր Դանիելյանը  համարձակվեց չեղյալ համարել Արցախի երկրորդ և երրորդ նախագահների՝ Արցախի առաջին  նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը։ Որևէ մեկը թող չերազի, թե երբևէ այս փաստերը  կմոռացվեն կամ կներվեն։  
-  Միջամտությունը Արցախի ներքին հարցերին, ընդհուպ կադրային ազատումների պարտադրանք։
-  Արցախյան ազատամարտի հերոսների հետևողական  վարկաբեկում։
- Վերջին մեղքն էլ Արցախում սորոսյան ախտի  տարածման  փորձն է ՝ ի դեմս առաջիկա ԱՀ ՏԻՄ ընտրություններում երկու սորոսածին ՀԿ-ների   Հայաստանի  բյուջեից  33 մլն 680 հազ. դրամ հատկացնելը։  Ինչո՞ւ են ֆինասավորվում  հենց այդ կազմակերպությունները։ Ստացվում է, որ  հիմա էլ  հայ հարկատունե՞րն են  նպաստում  սորոսյան  թույն ու թարախը Արցախում տարածելուն․․․ Հույս ունենաք, որ արցախցիներն իրենց բնատուր խորաթափանցությամբ այս փորձանքն էլ կհաղթահարեն։  

Վերոնշյալները սոսկ մի փոքր մասն են այն ամենի, ինչն այսօր սրացնում է  Արցախին սպառնացող վտանգի զգացողությունը։ Ասենք   2018-ի մայիսից սկսած, այս իշխանությունների «գալուստը» ենթագիտակցորեն կապվում է ղարաբաղյան կարգավորման ոչ հայանպաստ զիջումների հետ։ Կասկածներն ավելի  խորացրեցին «թավշյա Հայաստանի»   քաղաքական արենայում հհշ-ական այն ուժերի վերակենդանացումն ու ակտիվացումը, որոնք  90-ականներին,  Լ․Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պատրաստ էին Ադրբեջանին նվիրել Արցախի անկախությունը։ Եթե ոմանց հիշողությունը մթագնել է՝  հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության նվաճողներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց ապազգային ուժերին իրականացնել այդ ծրագիրը, և  1998-ի փետրվարին  Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ 
 
Հիմա այդ օրերի պատկերն է  արթնացնում   Արցախը ներսից թուլացնելու փորձեր անող,  հայաստանցի-ղարաբաղցի պառակտիչ թեզը նորովի հրապարակ նետած, հայկական  բանակի իրական մարտունակությունը մայկա-տրուսիկին ստորադասած այս իշխանության գործելաոճը։ Կրկին անգամ ամբոխին կեր է նետված՝  «Արցախը որպես Հայաստանի բարօրությանր խանգարող բեռ»   հայրենադավ մտայնությունը․․․  Մինչդեռ իրականում շատ մեծ հարց է, թե այսօր  ո՞վ ավելի շատ օգնության կարիք ունի՝  ներքին ամրությունը պահած Արցա՞խը, թե՝ ոչ կոմպետենտ, ազգ ու հավատ չունեցող կառավարիչների պատճառով պառակտված ու հիվանդ հասարակությամբ Հայաստանը։ Այսօրվա վիճակով Հայաստանն ավելի խոցելի է,  և մեր ամրության պաշարն, անկասկած,  հենց  Արցախից է գալու։

Խնդրեմ ապացույցը՝  բանտում գտնվելով հանդերձ, հանգամանքների  չգիտես ինչ խորախորհուրդ դասավորությամբ, դարձյալ ղարաբաղցի  Ռոբերտ Քոչարյանն է դառնում    այն օղակը, որի շուրջ  (կամ պատճառով)  համախմբվում են ապազգային ուժերի դեմ պայքարողները։ Իրականություն դարձած  «Կոնսենսուս մինուս 1» ձևաչափը միավորում է մարդկանց և ուժերի, որոնք կարողանալով վեր կանգնել անձերից ու իրենց նախասիրություններից՝ միավորվում են Հայրենիքի փրկության համար․․․ Ճիշտ ինչպես 28 տարի առաջ միավորվելով՝  հայտնի ու անհայտ հերոսները հռչակեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախությունը։  

Փառք ու պատիվ իրենց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}