Քաղաքական 12:27 26/08/2019 Հայաստան

Մեծ յոթնյակի/ութնյակի գագաթնաժողովներն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի «մեծ» խնդիրները՝ Սիրիա, Իրան, Լիբիա, Ուկրաինա, կլիմայի փոփոխություն, ամազոնյան հրդեհներ ու առևտրային պատերազմներ։ Ուշադրությունից դուրս են շատ ու շատ այլ տեղական ու տարածաշրջանային կարևորության «փոքր ու միջին» հարցեր։ Տրամաբանությունը պարզ է՝ խնդիրը պետք է մեծ լինի, որ Մեծ յոթնյակը քննարկի։

Թեպետ Մեծ յոթնյակ/ութնյակի երկրների գագաթնաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուղղակի օրակարգային քննարկում կարծես չի եղել, սակայն կար ժամանակ, երբ այս հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիան, ակտիվորեն օգտագործում էին ԼՂ խնդրին անդրադառնալու համար։

Այսպես, 10 տարի առաջ՝ 2009թ. հուլիսին, երբ Մեծ յոթնյակը դեռ Մեծ ութնյակ էր, իտալական Լ՛Ակվիլա քաղաքում կայացած Մեծ ութնյակի 35-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նման բարձր մակարդակի ուշադրությունը թերևս աննախադեպ էր։ Լեռնային Ղարաբաղի հարցը գերտերությունների ղեկավարների օրակարգում մնաց ևս մի քանի տարի, երբ Մեծ ութնյակի հաջորդ մի քանի գագաթնաժողովներում՝ Մուսկոկայում 2010թ.-ին, Դովիլում 2011թ.-ին, Լոս Կաբոսում 2012թ.-ին (Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում) և Էնիսկիլենում 2013թ.-ին ընդունվեցին հայտարարություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այնուհետև ուկրաինական ճգնաժամի պատճառով չեղարկվեց 2014թ. Սոչիում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովը, և Ռուսաստանը դուրս մնաց այս ձևաչափից, ինչը ի թիվս այլի, նաև նշանակում էր, որ Արցախի հարցը չի կարող քննարկվել այս հարթակում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը բացակայում է։

Միջնորդ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով ԼՂ հիմնախնդրին չանդրադառնալը, իհարկե, միայն պայմանավորված չէ Մեծ ութնյակի աշխատանքներին ՌԴ մասնակցության կասեցմամբ։ Կան նաև այլ լուրջ պատճառներ, որոնցից առանցքային է այն, որ բանակցային գործընթացում որևէ լուրջ առաջընթաց չկա, որը կարող է անհրաժեշտություն առաջացնի խնդրին անդրադառնալ նախագահների մակարդակով։ Ճիշտ է, անցած տարվա ընթացքում վերականգնվել են հայ-ադրբեջանական շփումները՝ պետության ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով, սակայն 2016թ. ադրբեջանական ագրեսիայից հետո դժվար է դեռևս պատկերացնել որևէ բեկում, նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունների պարագայում, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հայատյացությամբ ներծծված մաքսիմալիստական ու ռևանշիստական քաղաքականությունը։

Մյուս կողմից տեսակետ կա, որ որևէ խճճված ու փակուղային վիճակում գտնվող խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները խթանելու և լուծման համար ճանապարհ հարթելու համար շատ օգտակար է հարցի քննարկումը ամենաբարձր մակարդակով։ Ըստ այդ մոտեցման՝ գագաթնաժողովային դիվանագիտությունը, այն էլ մեծ տերությունների մասնակցությամբ, կարող է լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման առաջմղման գործում։

Սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարությունները բավարար չեղան կողմերի համար համաձայնության գնալու համար։ Սա կարող է նշանակել, որ նույն Լ՛Ակվիլայի հայտարարության մեջ արտացոլված հիմնարար սկզբունքները համաձայնության հասնելու ընդունելի պարամետրեր չեն ապահովում կողմերին կամ որ մեծ տերությունների կողմից չկա բավարար ճնշումներ ու խրախուսանքներ, որոնք կողմերին կստիպեին այս պարամետրերով գնալ համաձայնություն։Կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը։

Ինչևէ, ներկա փուլում Մեծ յոթնյակի երկրների համար կան շատ ու շատ այլ առաջնային հարցեր, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՝ Սիրիա, Իրան, կլիմայի փոփոխություն, միգրացիա և այլն։ Միաժամանակ ակտիվացել են Ռուսաստանին Մեծ յոթնյակ վերադարձնելու շուրջ քննարկումները։ Կողմնակիցների շարքում առաջինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Դեմ են գրեթե մնացածը։ Ուստի ակնկալել, որ հաջորդ տարի Ռուսաստանը լիարժեք կմասնակցի այս ձևաչափով աշխատանքներին, դժվար է։ Հնարավոր է, որ որպես հյուր մասնակցի։ Իսկ թե, ինչ-որ ձևով Ռուսաստանի վերադարձը Մեծ յոթնյակ/ութնյակ կարող է ազդել ԼՂ հարցի վերադարձին այս հարթակ, կրկին կասկածը մեծ է՝ հաշվի առնելով թե՛ ընթացիկ բանակցային գործընթաց, թե՛ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:27
Հարի Փոթերի աստղի մոտ հայտնաբերվել է երկու ուռուցք
Բրիտանացի դերասանուհի և վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ  հայտնաբերվել է  երրորդ փուլի քաղցկեղ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Սամցխե-Ջավախքում կստեղծվի նոր ազգային պարկ` Էրուշեթի
Ջավախքի պաշտպանված տարածքների շարքում, Բորժոմի-Խարագաուլիի հետ միասին, այս տարի Սամցխե-Ջավախքում կհայտնվի նոր ազգային պարկ` ավելի քան 11 000 հա...
Աղբյուր` Panorama.am
18:57
Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը
 «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
Ռուսական օդուժի ՍՈՒ-24 ռմբակոծիչը   հարվածել է    Իդլիբում ահաբեկիչների ուղղությամբ, հայտնում է Սիրիայում պատերազմող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՝ կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
2019 թվականի հոկտեմբերի 28-ին լայնածավալ կիբերհարձակում է սկսվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, պետական մարմինների, մասնավոր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
18:13
Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած հեռագրում ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:09
«hraparak.am» և «lragir.am» կայքերում տեղ գտած նյութերի մասով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել
դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանձնաժողով. «Ապարան Ջուր»-ի ջուրը բնական աղբյուրից չէր
Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Թուրքիան Իդլիբում հարձակողական գործողություն սկսեց
Թուրքական հրետանին նաև գնդակոծում է սիրիական բանակը՝ պատրաստվելով տանկային հարձակման։
Աղբյուր` Panorama.am
17:51
ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մարզպետարան. Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով
Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից նախորդ տարվա սեպտեմբերին մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կասեցվել է մանկապարտեզներ կաթնամթերք մատակարարող արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝...
Աղբյուր` Panorama.am
17:22
Իտալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ
Իտալիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) բանաձև է ընդունել Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վարչապետի թերթին 3 մլն դրամ տուգանք նշանակած նախկին դատավորի հայցի հետքերով
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
Իրանում կորոնավիրուսի տարածումը կրիտիկական չէ, անհանգստանալու առիթ չկա։ Այս մասին ria.ru-ին ասել է բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Ամունդի». վեց տարի Հայաստանում
Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
16:35
ՀՈԱԿ-ը փնտրում է խնդրահարույց շներին
Մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների՝ շների հարձակման դեպքերի վերաբերյալ ահազանգերին արձագանքել է Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ռոբերտ Քոչարյանը ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին
Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՔԿ նախագահի տեղակալը Ստեփանակերտում հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020...
Աղբյուր` Panorama.am
16:00
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 15:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
15:55
ՄԱԿ-ը Սիրիայի հարևան երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականների՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել Թուրքիային և Սիրիայի հարևան մյուս երկրներին ընդլայնել փախստականների...
Աղբյուր` Panorama.am
15:54
ՊՆ. 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր»...
Աղբյուր` Panorama.am
15:46
Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
Իրանագետ Արմեն Իսրայելանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում,...
Աղբյուր` Panorama.am
15:42
10 լավագույն մարզիկի կհատկացվի 5–ական միլիոն դրամ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝...
Աղբյուր` Panorama.am
15:38
ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}