Քաղաքական 12:27 26/08/2019 Հայաստան

Մեծ յոթնյակի/ութնյակի գագաթնաժողովներն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի «մեծ» խնդիրները՝ Սիրիա, Իրան, Լիբիա, Ուկրաինա, կլիմայի փոփոխություն, ամազոնյան հրդեհներ ու առևտրային պատերազմներ։ Ուշադրությունից դուրս են շատ ու շատ այլ տեղական ու տարածաշրջանային կարևորության «փոքր ու միջին» հարցեր։ Տրամաբանությունը պարզ է՝ խնդիրը պետք է մեծ լինի, որ Մեծ յոթնյակը քննարկի։

Թեպետ Մեծ յոթնյակ/ութնյակի երկրների գագաթնաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուղղակի օրակարգային քննարկում կարծես չի եղել, սակայն կար ժամանակ, երբ այս հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիան, ակտիվորեն օգտագործում էին ԼՂ խնդրին անդրադառնալու համար։

Այսպես, 10 տարի առաջ՝ 2009թ. հուլիսին, երբ Մեծ յոթնյակը դեռ Մեծ ութնյակ էր, իտալական Լ՛Ակվիլա քաղաքում կայացած Մեծ ութնյակի 35-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նման բարձր մակարդակի ուշադրությունը թերևս աննախադեպ էր։ Լեռնային Ղարաբաղի հարցը գերտերությունների ղեկավարների օրակարգում մնաց ևս մի քանի տարի, երբ Մեծ ութնյակի հաջորդ մի քանի գագաթնաժողովներում՝ Մուսկոկայում 2010թ.-ին, Դովիլում 2011թ.-ին, Լոս Կաբոսում 2012թ.-ին (Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում) և Էնիսկիլենում 2013թ.-ին ընդունվեցին հայտարարություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այնուհետև ուկրաինական ճգնաժամի պատճառով չեղարկվեց 2014թ. Սոչիում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովը, և Ռուսաստանը դուրս մնաց այս ձևաչափից, ինչը ի թիվս այլի, նաև նշանակում էր, որ Արցախի հարցը չի կարող քննարկվել այս հարթակում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը բացակայում է։

Միջնորդ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով ԼՂ հիմնախնդրին չանդրադառնալը, իհարկե, միայն պայմանավորված չէ Մեծ ութնյակի աշխատանքներին ՌԴ մասնակցության կասեցմամբ։ Կան նաև այլ լուրջ պատճառներ, որոնցից առանցքային է այն, որ բանակցային գործընթացում որևէ լուրջ առաջընթաց չկա, որը կարող է անհրաժեշտություն առաջացնի խնդրին անդրադառնալ նախագահների մակարդակով։ Ճիշտ է, անցած տարվա ընթացքում վերականգնվել են հայ-ադրբեջանական շփումները՝ պետության ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով, սակայն 2016թ. ադրբեջանական ագրեսիայից հետո դժվար է դեռևս պատկերացնել որևէ բեկում, նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունների պարագայում, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հայատյացությամբ ներծծված մաքսիմալիստական ու ռևանշիստական քաղաքականությունը։

Մյուս կողմից տեսակետ կա, որ որևէ խճճված ու փակուղային վիճակում գտնվող խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները խթանելու և լուծման համար ճանապարհ հարթելու համար շատ օգտակար է հարցի քննարկումը ամենաբարձր մակարդակով։ Ըստ այդ մոտեցման՝ գագաթնաժողովային դիվանագիտությունը, այն էլ մեծ տերությունների մասնակցությամբ, կարող է լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման առաջմղման գործում։

Սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարությունները բավարար չեղան կողմերի համար համաձայնության գնալու համար։ Սա կարող է նշանակել, որ նույն Լ՛Ակվիլայի հայտարարության մեջ արտացոլված հիմնարար սկզբունքները համաձայնության հասնելու ընդունելի պարամետրեր չեն ապահովում կողմերին կամ որ մեծ տերությունների կողմից չկա բավարար ճնշումներ ու խրախուսանքներ, որոնք կողմերին կստիպեին այս պարամետրերով գնալ համաձայնություն։Կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը։

Ինչևէ, ներկա փուլում Մեծ յոթնյակի երկրների համար կան շատ ու շատ այլ առաջնային հարցեր, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՝ Սիրիա, Իրան, կլիմայի փոփոխություն, միգրացիա և այլն։ Միաժամանակ ակտիվացել են Ռուսաստանին Մեծ յոթնյակ վերադարձնելու շուրջ քննարկումները։ Կողմնակիցների շարքում առաջինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Դեմ են գրեթե մնացածը։ Ուստի ակնկալել, որ հաջորդ տարի Ռուսաստանը լիարժեք կմասնակցի այս ձևաչափով աշխատանքներին, դժվար է։ Հնարավոր է, որ որպես հյուր մասնակցի։ Իսկ թե, ինչ-որ ձևով Ռուսաստանի վերադարձը Մեծ յոթնյակ/ութնյակ կարող է ազդել ԼՂ հարցի վերադարձին այս հարթակ, կրկին կասկածը մեծ է՝ հաշվի առնելով թե՛ ընթացիկ բանակցային գործընթաց, թե՛ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}